Ուշադրության կենտրոնում
Հայկական բանակում ծառայող մեր զինվորները միայն ռազմական գիտելիքներ ու փորձ ձեռք չեն բերում: Ֆիզիկապես կոփվելուն ու ինքնակրթվելուն զուգահեռ, այստեղ տղաներից ոմանք իրենց տաղանդով առավել հետաքրքիր ու բազմազան են դարձնում զինվորական առօրյան:
Նոյեմբերի 22-ին Մոսկվայի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում կայացավ 5-րդ միջգերատեսչական գիտագործնական համաժողովը, որը նվիրված էր ՌԴ պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման միջգերատեսչական տեղեկատվական փոխազդեցության համակարգին:
Հիմնական առարկաներին զուգահեռ, ՊԲ հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև զինծառայողների հոգեբանական պատրաստությանը և մարտական հերթապահությանը հարմարվելու գործընթացին:
Ամենածանր տանկը առաջին անգամ աշխարհում տեղից պոկել հաջողվեց հայ դյուցազուն Նարեկ Եգանյանին: 44 տ 850 կգ կշռող հրասայլը 1 մ 55 սմ առաջ տանելով՝ հայ դյուցազունը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց:
…15 զավակ՝ 10 դուստր և 5 որդի ունեն մեր հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ծնողները՝ Մարտիկն ու Անժելան: Մեր այցելության օրը տասնհինգ զավակներից միայն մեկը տանը չէր՝ շատ հարգելի պատճառով. Դանիելը զինվոր է. այս պահին ծառայում է առաջնագծում:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունում հերթական բուժումներս ընդունելիս ուշադրությունս սևեռվեց թեստավորում անցնող տարեց այցելուի վրա, որի բառուբանից զգացվում էր ոչ հայաստանցի լինելը: