Ուշադրության կենտրոնում
Դիրքը ժայռի ծայրին է, այնքան բարձր է, որ թվում է՝ ձեռքդ երկարես, կհպվես ամպերին: Ավագ Մանուկ Մանուկյանը եռանդով ներկայացնում է առաջնագծի «քարտեզը»:
Բնակարան ունենալու կարիք ու երազանք ունեն, թերևս, շատ զինծառայողներ: Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության շնորհիվ այսօր այդ երազանքի բերկրանքն ապրեցին նաև պահեստազորի 80 սպաներ:
Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
Առաջնագծում ենք, Արցախ աշխարհի հյուսիսային թեւում՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերում:
Մարտական դիրքերը, սովորաբար, բարձրում են, լեռներում, բնակավայրերից հեռու։ Սա բնական պայման է՝ թիկունքի անվտանգությունն ապահովելու, հակառակորդին լիարժեք վերահսկելու համար։ Մենք լեռնային երկիր ենք, հետեւաբար, լեռները մեր բնական ամրոցներն են։
Հոկտեմբերի 19-ը զինվորական տոնացույցում հրթիռահրետանային զորքերի օրն է: Մեր հրետանավորները իրենց հմուտ գործողություններով աչքի են ընկել Արցախյան պատերազմի, ապրիլյան մարտական գործողությունների, նաև հակառակորդին սանձելու տարբեր պատժիչ գործողությունների ժամանակ: