Ուշադրության կենտրոնում
Արցախյան հերոսամարտի լեգենդար կապավոր Սերգեյ Աթարբեկյանը (գաղտնանունը՝ Էռկա) պատերազմի «չբացահայտված» մարդկանցից է, մեկը մեր խոնարհ հերոսներից:
Ինչ-որ մեկն ասում է՝ Յուրա Արզումանյանն ընտրել էր հավերժության ճանապարհը: Քո մասին է ասում: Ես չեմ ճանաչում նրան, հաստատ դու էլ չէիր ճանաչի, որովհետեւ 45-50 տարի առաջ, երբ դու փոքրիկ տղա էիր, նա քո ուսուցչուհին էր՝ երիտասարդ, գեղեցիկ աղջիկ:
Ոլորապտույտ ճանապարհն անցնում է սարերով: Անհանգիստ հետևում եմ հորիզոնին. յուրաքանչյուր բլուր շրջանցելիս հետզհետե նարնջագույնից բոսորագույն երանգներ է ստանում արևը. ավելի ուժասպառ ու արագասլաց է թեքվում դեպի իր լեռնաշեն բարձը:
Ճարտարապետ Էդիկ Շահինյանը արմատներով Նոր Ջուղայից է, ծնվել է Թեհրանում, 1984թ.-ից ապրում է Շվեդիայում: Նրա նախագծած թաղամասերն ու շենքերը զարդարում են Շվեդիայի Ստոկհոլմ եւ Ուփսալա քաղաքները:
Երաժշտական նախագծերի ակտիվ մասնակիցն այսօր ժամկետային է, կարելի է ասել, զորակոչվել է անմիջապես բեմից՝ ելույթից վայրկյաններ անց։ Շատերի սիրելի երգիչը, նույնքան սիրելի լուսանկարիչը, պատրաստակամ ու ժպտերես զինվորը Ռոբերտն է, որին հիմա ավելի հաճախ դիմում են շարքային Քոլոյան։
Արենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են: