Ուշադրության կենտրոնում
Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին ամբողջ վեհությամբ ու շքեղությամբ բազմած է Սաղմոսավանքը: Բնության այս գեղեցիկ ու գողտրիկ անկյունում օգոստոսի 10-ին նորակոչիկների երդման արարողությունն էր:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Շարքում մեր երկրի լավագույն մարզիկներն էին, որոնք սպորտային հագուստի փոխարեն կրում էին զինվորական համազգեստ:
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի հավաքական թիմերի մասնակցությամբ:
Ժայռերի միջով է անցնում ճանապարհը, որ տանում է մարտական դիրք: Արևից վառված ու սևացած ապառաժների արանքում է ծվարել այն՝ որպես դրախտից պոկված մի պատառ, կանաչով ու ծաղկունքով շրջանակված մի փոքրիկ այգի:
Գարեգին Մուրադյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտությունների ակադեմիան, Հունաստանի հատուկ նշանակության զորքերի եռամսյա դասընթացները ավարտել է գերազանցությամբ, իսկ ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ ոսկե մեդալով: