Ուշադրության կենտրոնում
Նարեկը երեք տարեկան էր, երբ Ռուշանյանները թողեցին հայրենի Էջմիածինն ու բնակություն հաստատեցին հեռավոր Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Նարեկի մոր՝ տիկին Սիրանուշի համար ամենակարևորը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու իր ընտանիքը հայ պահելն էր:
Նրանցից երկուսին այսօր կներկայացնեմ` երկու հայրենադարձի, Շանթին` ԱՄՆ-ից և Զորիկին` Ռուսաստանի Դաշնությունից, որոնք կամավոր եկել, ներկայացել են իրենց զինկոմիսարիատներ: Նրանք հաստատապես վճռել են` ծառայությունից հետո կմնան Հայաստանում, սեփական երկրին օգտակար կլինեն, իրենց արմատները հայրենի հողում կձգեն:
Մեր բանակը կայացավ առաջին հերթին շնորհիվ հայ ժողովրդի մեծագույն զոհողությունների, մեր մայրերի անափ համբերության, նրանց զավակների՝ մեր ընկերների, եղբայրների կյանքի, արյան, քաջությունների գնով։
«Ես եմ» ծրագրի երրորդ զորակոչն է: Ու թեև ծրագրի հաջողությունների մասին ըստ ամենայնի կլինի խոսել միայն, երբ առաջին զորակոչի տղաներն ավարտեն ծառայությունն ու վերադառնան, բայց այժմ արդեն կարելի է մի քանի կարևոր փաստ արձանագրել:
Նոր Նորքի զինկոմիսարիատում զորակոչի հերթական օրն է: Շենքի բակը մարդաշատ է: Զինկոմիսարիատի աստիճանների վրա տեսնում եմ հարազատ մի դեմք. տիկին Համեստն է` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:
«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, չի ճամարտակել հայրենասիրության մասին, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին։ Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, ժլատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։