Ուշադրության կենտրոնում
Քաշաթաղում զորակոչ է: Մեծուփոքրով՝ պաշտոնյա ու ազատամարտիկ, զինկոմ ու ուսուցիչ, բանակ են ճանապարհում զինվորների նոր հերթափոխը: Եկել են տարբեր գյուղերից՝ Լեռնահովիտից ու Բերձորից, Նորաշենիկից ու Արտաշավիից, Կերենիից ու Գրհամից:
Ձմեռային զորակոչի առաջին օրն է: Նոր տարվա ուրախ ու հագեցած տոներից անմիջապես հետո տղաները ներկայացել են զինկոմիսարիատներ, որտեղ վերջին անգամ ստուգելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կրկնակի բուժզննում անցկացնելուց հետո՝ նրանց կճանապարհեն ՀՀ կենտրոնական հավաքակայան: Իսկ մինչև այդ, Շենգավիթի զինկոմիսարիատում ենք, զրուցում ենք նորակոչիկներից մի քանիսի հետ:
Զրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանի հետ
Սկսվեց ձմեռային զորակոչը: Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, և թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառայության մեջ, թե՛ անձնական կյանքում բերի մեծ հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարին թող լինի խաղաղության, կայունության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: