Ուշադրության կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով՝ սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը: Կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը՝ զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին եւ նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ:
Նրանք բացառիկ կարողություններով օժտված եւ գիտությամբ զբաղվող երիտասարդներ են: Նրանք արդեն ունեն բակալավրի ու մագիստրոսի կոչում, գիտահետազոտական աշխատանք կատարելու փորձն ու հաջողությունները փաստող բազում մրցանակներ ու պատվոգրեր: Նրանք յուրահատուկ զինվորական ստորաբաժանման՝ գիտատեխնիկական վաշտի առաջին զինվորներն են:
Սեպտեմբերի 19-ին հարավարեւմտյան զորավարժարաններից մեկում անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը գրոհային ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների կատարելագործումն էր` փորձարարական, հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ: