Ուշադրության կենտրոնում
Մեր հազարամյա մշակութային գանձերը ցուցադրվում են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ Լուվր, Էրմիտաժ, Լոնդոնի Բրիտանական թանգարան…
Գնդապետ Արամ Գեւորգյանը կապի եւ ԱԿՀ վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետն է: Ենթակաները, սակայն, նրան «կիբեռզորքերի հրամանատար» անունով են կնքել: Եվ սա ամենեւին էլ չափազանցություն չէ. օրական երկու հազար հարձակում են կասեցնում:
Հուլիսի 2-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկների առաջին խմբերը:
Ութ տարեկան էի: Ամեն աշխատանքային օր` ժամը 6-ին, անցնում էի ընտանիքիս արարողակարգի հիմնական պարտականության կատարմանը: Միջնեկ քույրս` Կարինեն, տաշտ էր բերում` դնելով այն հատակին փռված սրբիչի վրա: Ավագ քույրս` Ալվարդը, տաք ջուր էր բերում: Իսկ ես իմ փոքրիկ ձեռքերով սկսում էի լվանալ հայրիկիս հոգնած ոտքերը:
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Այս մասին օրերս գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած լրատվամիջոցը հղում է անում իրազեկ աղբյուրներին: Թեման արդիական դարձավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սու-30ՍՄ կործանիչում նստած լուսանկար հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանից: