Ուշադրության կենտրոնում
Հունիսի 22-ին պաշտպանության նախարարությունում անցկացվեց «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ազգային վիճակագրական պետական կոմիտեի, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորներ, դասախոսներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, կրթօջախների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:
Հունիսի 15-16-ը Արցախի ամենաերիտասարդ քաղաքում, բայց պատմական ու հերոսական բնակավայրում տոնական ու մարդաշատ էր: Հունիսի 15-ին, «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ստեղծման 5-րդ տարեդարձի առթիվ, հիմնադրամի նախաձեռնությամբ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կազմակերպվեց մարզական միջոցառումների շարք կրոսավազքից, սամբոյից, ձյուդոյից, բռնցքամարտից, ուշուից և ազատ ոճի ըմբշամարտից՝ մոտ 400 մարզիկի մասնակցությամբ:
Տեղանքային քարտեզի վրա պաշտպանության բանակի հարավարեւելյան դիրքն է՝ կարմիր շրջանակի մեջ: Կարմիրը նշանակում է՝ վտանգավոր է: Վտանգն էլ մեր ու նրանց դիրքերի արանքում փռված անտառն է՝ ինչպես շնչափողում արգելակված օտար մարմին:
Հունիսի 16-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել էր ՀՀ զինված ուժերում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի եւ իրային միջոցների տեսականու՝ անկողնային եւ հանդերձանքի պարագաների ցուցադրություն:
Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին:
ՀՀ զինված ուժերում հունիսի 3-ից 9-ը անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել 7 մարզաձևերում՝ ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն, սպայական եռամարտ և դանակի նետում: