Ուշադրության կենտրոնում
Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանդիպել է 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:
2018 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ կիրառվեց «Ես եմ» ծրագիրը: Ծրագրով նորակոչիկներին առաջարկվում է ծառայության նոր մոդել՝ ժամկետային-պայմանագրային, որը տեւելու է 3 տարի՝ իր որոշակի առավելություններով:
Մարտական դիրքում մեզ դիմավորեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արտակ Ավալյանը և ուղեկցեց գետնատնակ: Բայց մինչ գետնատնակ հասնելը, մենք հարկադրված էինք հաղթահարել հենակետի չորքոտանի պահապանների «արգելքը», որոնք, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին ու մի լավ «զննեցին» բոլորիս:
Խաղաղապահության ոլորտում ՀՀ ներգրավվածության, առաջիկա ծրագրերի ու զարգացումների մասին զրուցել ենք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի հետ:
Կրակոցի ձայնին ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այս կողմերում կրակոցներն այնքան սովորական են, որքան թռչունների վաղորդյան ծլվլոցը լուսամուտի տակ:
Դեկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրում մասնակցեց Պաշտպանության բանակի զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը և Ամանորին նվիրված հանդեսին: Հանրապետության հարավային սահմանին մոտակա Մեխակավան բնակավայրում այդ օրը բնակարան ստացավ 16 զինծառայողի ընտանիք: