Ուշադրության կենտրոնում
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, պահեստազորի գնդապետ ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
ՀՀ Ազգային ժողովն օրերս քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Նոր օրենքով սահմանվող տարկետման իրավունքի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: Թեմայի շուրջ զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված պատանիների համար նոյեմբերի 21-ը տոնական էր: ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրերի, ծնողների ու հարազատների ներկայությամբ րոպեներ անց նրանք պիտի երդվեին ու հրամանագրվեին որպես սաներ: Նշվում էր նաեւ վարժարանի բացման արարողությունը` նվիրված Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձին:
Մշակույթը, արվեստը, գիտությունը կարող են ծաղկել միայն հզոր բանակի հովանու ներքո: Սա իմ համոզմունքն է: Գոնե Հայաստանում այս միտքը դժվար է վիճարկել: Ուժն է մեր խաղաղության միակ երաշխիքը: Բանակի ուժը: Իսկ մենք լավ գիտենք խաղաղության գինը: Մենք վճարել ու վճարում ենք դրա համար ամեն օր:
Հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Գնում ենք մարտական հենակետ: Անձրեւում է: Հիմնական ճանապարհից թեքվելուց հետո, թվում է՝ մեքենան ուր որ է, կթաղվի ցեխի մեջ: Զինվորական ամենագնացը հեշտությամբ հաղթահարում է բոլոր արգելքները, քիչ անց կանգնում հակառակորդի կողմից չդիտարկվող տարածքում: Մեզ դիմավորում է դիրքի ավագ, ավագ սերժանտ Արմեն Ճաղարյանը:
Յոթ վայրկյան, եւ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահե Զաքարյանը «Իգլա-Ս» համալիրը մարտական բարձր պատրաստության է բերում: Կրակային դիրք է զբաղեցնում ու զեկուցում՝ պատրաստ է մարտի: Վահեն հերթապահում է հարավարեւելյան առաջնագծի «Իգլա-Ս» համալիրի համար նախատեսված կրակակետում: