Ուշադրության կենտրոնում
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ՝ ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:
Ծովի մակերեւույթից երկու հազար մետր բարձրության վրա, լեռնային ու բարդ օդերեւութաբանական պայմաններում զինված ուժերի ՀՕՊ զորքերի զենիթահրթիռային ստորաբաժանումների հաշվարկները նախապատրաստվում են մարտական հրաձգության:
Պաշտպանության ոլորտի արդիականացման եւ բարեփոխումների շրջանակում բազմաթիվ ծրագրեր են իրագործվում, կյանքի կոչվում:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը 25 տարեկան է: Այն պատասխանատու է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, նրա ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակումը անհրաժեշտ մակարդակի հասցնելու, պահպանելու և կատարելագործելու համար` իրենց նախորոշմանը համապատասխան մարտական և այլ խնդիրների կատարման նպատակով: