Ուշադրության կենտրոնում
ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին:
Զորամասի վարժարանը իրական մարտի դաշտ էր հիշեցնում: Իսկ ամենից ուրախալին այն էր, որ ստորաբաժանումների գործողություններում պարզապես հնարավոր չէր տարբերակել փորձառուներին եւ նոր զորակոչված զինվորներին:
Հրետանային դիվիզիոնը ձորի մեջ է` պաշտպանված կտրտված կանաչ լեռներով: Ձորի երկայնքով դասավորված են ուսումնական կետերը: Ծածկի տակ կողք-կողքի մարտական մեքենաներն են: Զինվորները լվանում, մաքրում, ստուգում են սարքինությունը: Ավելի հեռվում շտաբն է: Մեծ սենյակում, գրասեղանի մոտ նստած է դիվիզիոնի շտաբի պետը՝ մայոր Վահե Շեկոյանը: Նա ինչ-որ թվեր է ճշգրտում, ուղղում, լրացնում: Թողնում է գործն ու բացատրում. հունիսի 5-9-ը լեռնահրաձգարաններից մեկում դիվիզիոնը մասնակցել է բրիգադի մարտավարական զորավարժությանը:
2016թ. ապրիլի քառօրյա ադրբեջանական ագրեսիան միջազգային բոլոր օրենքներով անկախություն հռչակած Արցախի Հանրապետության դեմ, արժանացավ Իլհամ Ալիեւի եւ իր գլխավորած պետական ապարատի արտաքուստ հիացական արձագանքներին:
Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի մանրամասները: Այնուհետև դասախոսություններով հանդես եկան մի շարք բարձրաստիճան զինվորականներ:
Հուլիսի 4-ն էր՝ հատուկենտ կրակոցներով, բայց հանդարտ մի օր, որ ոչինչ չէր «խոստանում»: Միայն թե ինձ` կրտսեր սերժանտ, ՀՀՆ-9 հաշվարկի հրամանատար Սիմոն Գեւորգյանիս համար էր այն ուրիշ. իմ մարտական հերթապահության վերջին օրն էր: Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի զորամաս, զորացրվեի եւ տուն ճանապարհվեի: