Ուշադրության կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարարության և «Տավիթյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում մայիսի 2-ից 6-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և գերատեսչությունների համապատասխան մասնագետների համար նախատեսված ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերով դասընթացը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց եւ ծաղիկներ խոնարհել Աշոտ Նավասարդյանի կիսանդրու մոտ, եղել է դպրոցում գործող, քաղաքական և պետական գործչի անվան թանգարանում, ծանոթացել կրթօջախի նախնական զինվորական պատրաստության դասարանի պայմաններին։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:
4-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարվա 1-ին ուսումնական փուլը: Առաջին անգամ ամփոփումն անցկացվեց ոչ ընդունված ձևաչափով, այսինքն՝ ամփոփումը անցկացրեց միայն զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը:
Ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, տեղի է ունեցել հերոսի կիսանդրու բացման արարողությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով՝ հույս հայտնելով, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։