Ուշադրության կենտրոնում
Բանակի ծնունդն է՝ 25-ամյակը։ 25 տարեկան էր Արցախան պատերազմում քաջի մահով ընկած ազատամարտիկ Կարեն Ավետիսյանը, որը կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը, բայց դիրքը չտվեց թշնամուն։ Գուցե հենց այդ պահի՞ն ծնվեց հայոց բանակը, սրտին դիպած թշնամու գնդակով Հայրենիքի պաշտպան օծվեց Երրորդ Հանրապետության առաջին զինվորը։
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 31-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։
Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, որը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2016 թվականի արդյունքներն ու նախանշվել 2017 թվականի խնդիրները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձավ ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին: