Ուշադրության կենտրոնում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպել է վերջին ամիսներին զորացրված եւ ծառայության ընթացքում անձնվիրաբար ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգությունից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
2017թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հունվարի 16-ից 20-ը անցկացվեց գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաք:
Հունվարի 16-ից 20-ը 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավորությամբ անցկացվեց հրամանատարական հավաք զորամիավորման ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ:
ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո հունվարի 18-ից 19-ը Երևանում տեղի է ունեցել ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը, որը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ողջույնի խոսքով: Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես նշել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջև երկխոսության կարևորությունը:
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին:
Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո տեղափոխվելու է Աֆղանստան: ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելությանը Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: