Ուշադրության կենտրոնում
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ զորակոչի մեկնարկից առաջ անցկացրին ստուգատես:
Մարտական հերթապահություն կատարող զինվորների հետ հանդիպելու անհագ ցանկությունն ինձ կրկին սահման է տանում: Շտապում եմ օր առաջ լինել անսահման արիությամբ ու հերոսությամբ հայրենիքի սահմանները գծած, ժամանակի և տարածության բոլոր արգելքները հաղթահարած զինվորների մոտ՝ կանգնելու նրանց կողքին՝ մարտական դիրքերում:
2014-2016թթ. մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության ժամանակ վիրավորված՝ առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին Ամանորից առաջ իր աջակցությունն ու զորակցությունն է ցուցաբերում «Նվիրում» բարեգործական հիմնադրամը: Անցած ութ ամիսների ընթացքում հիմնադրամի ջանքերով հանգանակված շուրջ 4 միլիոն դրամը կտրամադրվի առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 16 զինծառայողների:
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:
Գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում դեկտեմբերի 21- 22-ը անցկացվեցին նորակոչիկների համալրման հարցերով նախնական զինվորական պատրաստության ղեկավար կազմի հետ հրահանգչամեթոդական պարապմունքներ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: