Ուշադրության կենտրոնում
Մեր երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերից մեկում եմ: Սահմանագոտու այս հատվածում հակառակորդի հետ մանր ու մեծ ընդհարումներն առօրյայի անբաժան մասն են… Այստեղ հերոսական են թե՛ թշնամու հարեւանությամբ ապրող գյուղերի բնակիչները եւ թե՛ նրանց խաղաղ կյանքն ապահովող զինվորականները:
Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտում եմ՝ գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում պատասխանատու եւ բարդ տեղամասում: Շրջում եմ զորամասում, հետեւում ծառայական անցուդարձին:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Օրերս 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշակութային օջախի աշխատակիցները զինծառայողներին ներկայացրին ցուցադրված պատմական և մշակութային մեծարժեք ցուցանմուշները, պատմեցին Արարատյան թագավորության փառահեղ անցյալից նշանակալի դրվագներ:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: