Ուշադրության կենտրոնում
Օրերս 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեց բանակային զորամիավորման սերժանտների համընդհանուր հավաք-խորհրդակցություն:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Սա ՀՀ զինված ուժերի ռազմական հետախույզների կարգախոսն է: Հենց այսպես էլ գործում են ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները: Նրանք պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր և ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում:
Նոյեմբերի 4-ն է: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմը դիմավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նախարարի առաջին աշխատանքային այցն է սպայական կրթության դարբնոց: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, վարչության պետեր: Պաշտոնյաները ծաղիկներ են դնում ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողին եւ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ:
-Ապրիլի 1-ին հերթափոխը հանձնեցի ու իջա դիրքերից: Ապրիլի 2-ի գիշերը տանը երեքով էինք` ես, ընկերս` Նելսոնը, որը դասակի հրամանատար է, ու հայրս, որը եկել էր ինձ տեսնելու: Երևի ժամը երկուսի կողմերն էր, արթնացա ուժեղ դղրդոցից: Մտածեցի` երկրաշարժ է: Արագ դուրս եկա պատշգամբ. երկինքը կարմիր էր: Հրետակոծում էին՝ երևի րոպեում 100 արկ ուժգնությամբ: Արթնացրի ընկերոջս: Մինչև հագնվեցինք` զորամասից զանգեցին: Ասացին, որ հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել երեք ուղղությամբ` Թալիշ, Մարտակերտ, Ջեբրայիլ…
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին զեկուցել է նրա իսկ հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին:
Օրերս բանակ-հասարակություն կապի ընդլայնմանը նվիրված միջոցառումների շրջանակում 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասի զինծառայողների եւ Երեւանի արդյունաբերական քոլեջի սաների մասնակցությամբ կազմակերպվեց հերթական ինտելեկտուալ վիկտորինան, որին մասնակցում էին երկուական թիմեր: Նախօրոք ընտրված մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր քոլեջի տնօրեն Ա. Պողոսյանը: