Ուշադրության կենտրոնում
Մեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայ ռազմիկի համար յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել եւ քաջալերել ու հերոսության է մղել նրան: Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է: Եվ հենց այդ համատեքստում հասկանալի էր այն ոգևորությունն ու բարձր տոնական տրամադրությունը, որ հոկտեմբերի 28-ին տիրում էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուսումնական ստորաբաժանումում: Այդ օրը ՀՀ նախագահի պահպանագրով կենտրոնն արժանացավ մարտական դրոշի:
Հեռաչափն արտադրում է «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԲԸ-ն: Սարքն անցել է գործարանային ու դաշտային փորձարկումների փուլը և այսօր արդեն մատակարարվում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ: LH-01M լազերային հեռաչափն իր տեխնիկական բնութագրերով չի զիջում արտասահմանյան նմանատիպ նորագույն նմուշներին:
Այժմ բանակաշինությունից անցում ենք կատարել «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա խարսխված «Հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» ռազմավարական սկզբունքին: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը «Ազգ-հավատ-բանակ-պետություն» արժեհամակարգի խտացված բանաձևն է: Այն որոշիչ ու թելադրող գերակայություն է:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հարևանությամբ, դաշտային պայմաններում բացազատված վրանային ավանում մեկնարկեց հրետանավորների ճամբարային հավաքը, որին մասնակցում էին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կամո Գրիգորյանը, ենթակա այն բոլոր զորամասերի հրամանատարները, որոնց հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն ընդգրկված են հավաքներում:
Տարբեր ռազմական հաստատություններ ավարտած և լեյտենանտի կրտսեր հրամանատարական կոչում ստացած երիտասարդ սպաների առաջին փորձառությունը տարբեր ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու վիճակահանությունն է: Նախքան այդ տեղերում, ըստ ուսումնական տարվա պատաստության պլանի և զորամիավորումների հրամանատարների հրամանի, նրանց հետ կազմակերպվում են տասնօրյա հավաքներ:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հայտնաբերվել է զինամթերք՝ դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում մնացած 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ: