Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը նվիրված էր զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության պլանավորման ու կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին և կատարելագործման ուղիներին: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Բարձրաստիճան սպայակազմի հետ սպարապետի հիշատակը հարգելու էին եկել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մարտական պլանի համաձայն տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրելու աշխատանքների ավարտին այցելեցինք բանակային 1-ին զորամիավորման կազմում գործող գումարտակ (հրամանատար, փոխգնդապետ Արմեն Բալասյան), որտեղ մեծ թափով ընթանում էին սպառազինության ու տեխնիկայի սպասարկման ավարտական աշխատանքները:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Օրերս 4-րդ բանակային զորամիավորումում տեղի ունեցավ ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ամենօրյա գործունեության արդյունքների ամփոփում: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը` նշելով, որ զեկուցումների ժամանակ անկաշկանդ անդրադարձ կատարվի եռամսյակային գործունեության ընթացքում տեղ գտած թե՛ դրական, թե՛ բացասական միտումներին, որոնց վերացման համար պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:

ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Հոկտեմբերի 25-ին 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ամեն տարի նշվող Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանը՝ նշելով տոնի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: