Ուշադրության կենտրոնում
Օրերս 4-րդ բանակային զորամիավորումում տեղի ունեցավ ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ամենօրյա գործունեության արդյունքների ամփոփում: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը` նշելով, որ զեկուցումների ժամանակ անկաշկանդ անդրադարձ կատարվի եռամսյակային գործունեության ընթացքում տեղ գտած թե՛ դրական, թե՛ բացասական միտումներին, որոնց վերացման համար պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:
Հոկտեմբերի 25-ին 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ամեն տարի նշվող Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանը՝ նշելով տոնի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-ից 26-ն անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային հերթական այցով Հայաստան եկած Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«Հրետանին պատերազմի աստվածն է». Արցախյան պատերազմի օրերին, չունենալով որևէ լուրջ ռեսուրս, մեր հրետանավորները հերոսական մարտեր մղեցին Լաչինի միջանցքի համար եւ իրենց հմուտ ու գրագետ գործելակերպով ապացուցեցին այս հանրահայտ աքսիոմի ճշմարտացիությունը: Նրանց սխրանքի շնորհիվ թշնամին ու միջազգային հանրությունը ստիպված եղան հաշվի նստել հայ մտքի ու բազկի ուժի հետ: Այսօր էլ՝ վկան ապրիլյան պատերազմը, հրթիռահրետանային զորքերը վճռորոշ դեր են կատարում ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ ձախողելով թշնամու բոլոր ծրագրերը:
Հոկտեմբերի 10-ին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի դահլիճում Երեւանի պետական օպերային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում առաջին անգամ ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեց Վահան Արծրունու «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» շարքը՝ Մեսրոպ Մաշտոցի շարականների իր մեկնաբանությունը: Համերգի ընթացքում Արծրունու կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ կոմպոզիտորի «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքից. երգեր՝ գրված Կոմիտաս վարդապետի բանաստեղծությունների հիման վրա: