Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվության տրամադրման ի՞նչ եղանակներ պետք է ընտրել, ի՞նչ պետք է անի լրագրողը պատերազմական իրավիճակում, ինչպե՞ս տեղեկատվություն հայթայթել և փոխանցել մարտական գործողությունների վարման շրջանից, ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից:
Միավորման ծառայության պետ, մայոր Կարեն Աթայանը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին բացատրում-հիշեցնում է անվտանգության պահանջները, հետաքրքրվում է զինծառայողների առողջական վիճակով, խնդիրների կատարմամբ. «Անվտանգության կանոնները պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում, անկախ հանգամանքներից: Ոչ մի դեպքում չի կարելի առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի մտնել խրամատ կամ էլ տարածքի մաքրությամբ զբաղվել. մի հանեք անգամ ջրի գնալիս:
Ղեկավարման համակարգը կատարելագործելու համար ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում տեղի են ունեցել նոր նշանակումներ, վերատեղաբաշխումներ: Կադրային փոփոխությունները չեն շրջանցել նաեւ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանը: Այստեղ նորանշանակ է ոչ միայն հրամանատարը, այլեւ ղեկավար կազմի հիմնական կորիզը:
Ըստ ԶՈՒ անցկացված տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժության սցենարի, ՀՀ ՊՆ երրորդ բանակային զորամիավորման պատասխանատվության գոտում, այն է՝ հյուսիսարևելյան սահմանի ողջ երկայնքով, սեպտեմբերի 7-ին, ժամը 6.00-ին հակառակորդը սանձազերծում է հարձակողական լայնածավալ ռազմական գործողություններ` կիրառելով օդուժ, տանկեր, հրասայլեր, այլ զինատեսակներ ու հետևակային ստորաբաժանումներ: Անխնա հրետակոծվում են անգամ սահմանամերձ բնակավայրերը:
Սեպտեմբերի 2-ն է, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը: Մարդաշատ է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը: Երիտասարդները պարզել են «Արցախը տարածք չէ, այլ` հայրենիք», «Սա Հայաստան է, եւ վերջ», «Լավագույն խաղարարները մեր զինվորներն են» (այս մեկը ռուսերեն), «Անկախությունը պարգեւ չէ, այլ նվաճում», «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» պաստառներ: Եվ ապրիլյան պատերազմից ամիսներ անց այս բառերն ավելի քան խոսուն են:
Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները:
ԼՂՀ Անկախության հռչակման 25-ամյա տոնախմբությունների շրջանակում սեպտեմբերի 3-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կայացավ բնակարանամուտ: 2013 թվականից Լիբանանում գործող ԱՐԻ-ARI» («Artsakh Roosts Investment») ներդրումային բաժնետիրական ընկերության ծրագրով այստեղ սկսվեց կառուցվել նոր թաղամաս: Գետի ձախափնյա հատվածում գտնվող նոր թաղամասի փողոցները` կառուցված ու կիսակառույց, արդեն անվանակոչվել են ի պատիվ Արցախյան գոյամարտի սփյուռքահայ մարտիրոսներ Կարո Քահքեջյանի, Վիգեն Զաքարյանի և Մհեր Ջուլհակյանի: