Ուշադրության կենտրոնում
ՀՀ զինված ուժերում մի քանի տարի է՝ գործում է «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է։ Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
Աննային առաջին անգամ հանդիպեցի ատեստավորման քննությունների ժամանակ. երիտասարդ սպա-հոգեբանը որոշել էր ներգրավվել քննությունների առաջին իսկ հոսքում, և ինչպես ինքն էր ասում՝ ավելի լավ ճանաչել իր անձի հնարավորությունները, ունակություններն ու հմտությունները: Որոշեցինք հանդիպել ատեստավորումից հետո, տեղեկանալ արդյունքներին ու զրուցել նաև զորամասում սպա-հոգեբանի ծառայության մասին:
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։
Պարաշյուտային հերթական թռիչքին են պատրաստվում ռազմական համալսարանի կուրսանտները, ապագա հետախույզները:
Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքում ստուգվում են նրանց մասնագիտական, տեսական գիտելիքները և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստության աստիճանը։