Ուշադրության կենտրոնում
Աշխարհում թերեւս դժվար գտնվի մի պետություն, որտեղ չեն կիրառվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր (IED): Ինքնաշեն պայթուցիկ սարքերը, կարելի է ասել, վաղուց արդեն ահաբեկիչների սիրելի զենքն են: Ինչպե՞ս հայտնաբերել եւ վնասազերծել այդ մահաբեր սարքերը:
Վիճակահանություն է: Մի քանի րոպեից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա շրջանավարտները կընտրեն հետագա ծառայության վայրը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աղջիկ կուրսանտներին հնարավորություն է ընձեռում ծառայելու քաղաքում տեղակայված զորամասերում: Մարինե Եզեկյանն ու Ծաղիկ Մխիթարյանը ոտքի են կանգնում:
Քաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ: Շրջանում առաջին զորակոչը կայացավ հուլիսի 4-ին, երկրորդը՝ մեկ շաբաթ անց: Ծանուցագիր ստացած բոլոր տղաները ժամանակին ներկայացել եւ այժմ համալրել են հայոց բանակի շարքերը:
Վտանգի առկայությունը մեզ միշտ զգոն է պահում: Թեժ պահերին մեզ զանգում էին գյուղերից ու հարցնում՝ ի՞նչ վիճակ է: Երբ իմանում էին՝ լարված է, ասում էին. «Իմացե՛ք, մենք մեր տներից դուրս եկողը չենք: Չենք թույլ տա, որ թուրքը գա ու պղծի մեր հողը»: Դիրքեր բարձրանալու ճանապարհին գյուղացին զինվորին կանգնեցնում է, իր այգու բերքուբարիքից, բանջարեղենից` ամենաանհրաժեշտը տալիս է ու ասում. «Տղե՛րք ջան, մենք էստեղ ենք, հենց պետք լինենք՝ ձեն տվեք»: Սա հենց հայրենիքի հանդեպ սիրո ամենամեծ դրսևորումներից է:
Յոթ մեդալ ըմբշամարտից, եւս երկուսը՝ ծանրամարտից. Սամվել Սահակյանը բանակ զորակոչվելուց առաջ մեդալների այսպիսի հավաքածու ուներ: Օրերս զորացրվեց եւ իր հետ տուն բերեց արդեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը: Տանկի նշանառու-օպերատորը երկու տանկ է խոցել, երեք դիրք ազատագրել՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ:
Երբ խոսք է լինում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատանքների մասին, շատերի մտքում դրանք զուգորդվում են զորակոչիկների սոցիալ-իրավական, առողջական խնդիրներին: Սակայն, ինչպես վկայում են հասարակական խորհրդում, իրենց նամականին բազմաբնույթ է: Յուրաքանչյուր զորակոչից առաջ, օրինակ, բազմաթիվ նամակներ են ստացվում, որոնցում ծնողները դիմում են այնպիսի խնդրանքով, որից հարգանքի ու հպարտության զգացում է առաջանում խորհրդի անդամների մեջ, և որոնց հնարավոր չէ չընդառաջել:
Դասակի հրամանատարներ, ավագ լեյտենանտ Գոռ Երիցյանը եւ լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանը մարտական հերթապահություն են իրականացնում ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությունում: Նրանք մշտապես վերահսկում են իրավիճակը: Չնայած ծառայության համեստ փորձին՝ քաջի համբավ են ձեռք բերել: Եվ քաջի իրենց համբավը նրանք ամրապնդել են նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ: