Ուշադրության կենտրոնում
Սա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս:
Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ: Այն հրկիզող քիմիական զենք է և սովորաբար օգտագործվում է քաղաքներում կամ տեխնիկայի կուտակումները շարքից հանելու նպատակով, իսկ թշնամին բաց դաշտում էր «հայտնաբերել» այն:
Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»:
Այսօր մայիսի 21-ն է: Երկու օրից` մայիսի 23-ին, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի 3 տանկերը խոցելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված գյումրեցի զինվոր Ռաֆայել Հովհաննիսյանը կտոնի իր ծննդյան 20-ամյա տարեդարձը:
Զինվորը մարտադաշտից հանել է զոհված ընկերոջը: Ընդամենը: Ընդամե՞նը: Պատերազմում ավելի մեծ սխրանք կա՞: Չգիտեմ: Ինձ համար սխրանքներից մեծագույնն է՝ մարտադաշտում չթողնել ընկերոջը: Ահա զինվորի գլխավոր պարտքը: Իր սխրանքի համար ժամկետային զինծառայող, սերժանտ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Անբացատրելի էր իմ զգացումը, երբ իմացայ, թէ լիբանանցի լրագրողներու հետ պիտի մեկնէի Արցախ։ Արդարեւ, 6 ապրիլ 2016-ի առաւօտեան կանուխ ժամերուն Պէյրութէն հասանք Երեւան, լիբանանեան LBCI հեռուստաընկերութեան լրագրողին եւ նկարիչին հետ: Իմ ներկայութիւնը թարգմանական եւ աշխատանքներու համադրման համար էր:
Գուցե ամենածանր, ամենավտանգավոր եւ դառը տարիները ազատամարտիկների համար միեւնույն ժամանակ ամենաերջանիկն էին: Նրանք միշտ ոգեւորությամբ են հիշում այդ օրերը: Գուցե նրանք իսկապես կարոտում են պատերազմը, որում հաղթել են, մի հացը տասնյակ կտորների են բաժանել ու կշտացել, գուցե, որովհետեւ այն ժամանակ երիտասարդ էին, ուժեղ: Չէ՛, հաստատ կարոտում են, որովհետեւ ուրիշ էին, բարձր էին, հպարտ էին… Եվ գուցե նաեւ այդ կարոտն է նրանց նորից ռազմադաշտ բերել… Նայում եմ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող, տարիքն առած ազատամարտիկներին, ու այս մտքերն են պտտվում գլխումս: