Ուշադրության կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Սուրբ Հարության կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել, Զատկի տոնին նախորդող Ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է:
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել:
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտութան ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար:
Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն եւ սպասարկում:
Մեր երկրի ամենակարևոր, ամենաթանկ մարդը սահմանին կանգնած զինվորն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր զինվորը անհոգ լինի, հպարտ լինի ու զգա երկրի հզոր շնչառությունն իր թիկունքին: