Ուշադրության կենտրոնում
Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ախլաթ (Խլաթ), պատմական Բզնունիք գավառը գտնվում է Վանա լճի հյուսիսարևմտյան ափին: Ախլաթին հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմերում սահմանակից են Բուլանխ, Ալջավազ, Տարոն գավառները:
Փետրվարի 26-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում նշվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ասպիրանտ Նորայր Մարությանի ծննդյան 50-ամյակը:
Օրերս հայկական բանակում տեղի ունեցած ցավալի միջադեպը, որի հետեւանքով զոհվել է ազգությամբ եզդի զինծառայողը, իրոք, մեծ վիշտ է պատճառել ինչպես նրա ծնողներին եւ ազգակիցներին, այնպես էլ բոլորիս: Ցավալի է, երբ դեռեւս չպարզված հանգամանքներում կամ անհեթեթ պատճառով զոհվում է երիտասարդ, ավյունով լի մարդը, որը դեռ շատ բան ուներ անելու եւ շատ բաներ կաներ իր ընտանիքի, իր ժողովրդի եւ իր հայրենիքի համար:
Տարածաշրջանի համար բավականին բարդ իրավիճակում Հայաստանն ընդունեց ՀԱՊԿ նախագահությունը: 2016թ. ՀԱՊԿ-ում մեր նախագահության առաջնահերթություններից մեկը, ինչպես նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կազմակերպության խաղաղապահ բաղկացուցչի հետագա զարգացումն է:
Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլը, որը խաղաղապահ բրիգադում արդեն բնականոն հունի մեջ է ընկել: Մենք մասնակցեցինք վաշտի հրամանատար, մայոր Արտակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ անցկացվող մարզումներին, որոնց ընթացքում զինծառայողները կատարելագործում էին իրենց հմտությունները, ամրապնդում արհեստավարժությունը:
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ:
Մեքենայի պատուհանից ուսումնասիրում եմ տեղանքը. այն ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի վերահսկողության տակ է, ամբողջովին ձյունածածկ: Արդեն նկատում եմ ինժեներական արգելափակոցները, փշալարերը, որոնք հակառակորդի տեղաշարժը կաշկանդելու համար են, բայց ո՛չ խորամանկ աղվեսների, որոնք անարգել ներս ու դուրս են անում…