Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԶԻՆՎՈՐ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

Սպիտակում դեկտեմբերի 7-ին բացվեց հուշարձան՝ նվիրված 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորականներին: Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում՝ Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ, ճարտարապետն է Վ. Ֆրոլովը, քանդակագործը` Ա. Միրոնովան:
27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:

ԽՈԽԵՔԸ` ԼԱՎ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ` ԼԱՎ, ՀՈՂՆ ԷԼ` ՄԵՐԸ...

Հայոց սահմաններին ապրող բնակիչն իր շենի, ասել է թե՝ մեր երկրի պաշտպանն է։ Դարավերջին, երբ բանակ չունեինք, զորք չունեինք` նրանք պաշտպանեցին մեր երկիրը։ Հաղթական հրադադարից հետո նրանք սահմանի պաշտպանությունը հանձնեցին մեր կազմավորված բանակի զինվորներին ու անցան մեր շեների նորոգմանը։ Այդ շեներից է Սյունիքի մարզի Ալվանք գյուղը, որտեղ ապրել են ադրբեջանցիները։ Ապրել են, սակայն մշակութային ոչ մի հետք չկա, որ դա ապացուցի։ Փոխարենը հրաշագեղ միջնադարյան խաչքարեր են` Մոսեսի ու Ղուկաս դպիրի անուններով, կիսավեր ու կանգուն եկեղեցիներն են, ջրաղացներ, դիտակետ-աշտարակներ, Կուսանաց անապատական համալիր, Ափկես, Թոս, Քիս, Քաջերթ գյուղատեղիներով: Իսկ Ալվանքը այսօր շեն գյուղ է…

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՔԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴԻԿՏԱՏՈՐՆԵՐԻՆ ՊԱՏՈՒՀԱՍԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ»

Ադրբեջանական haqqin.az-ի հաղորդման համաձայն՝ Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանսուր Հաղիղաթփուրը Բաքվի Նարդարան ավանի (մեծամասամբ կովկասյան պարսիկներով (թաթեր) բնակեցված) բնակիչներին ակտիվանալու կոչ է արել՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության հետ ունեցած վերջին զինված ընդհարումներից հետո, որի ընթացքում մարդիկ են զոհվել:

ԳԻՐՔ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (հեղինակ` Էդգար Էլբակյան, խմբագիր` Ալվինա Աղաբաբյան) շնորհանդեսը։
Գրքի ստեղծումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ. ԻՆՉՊԵՍ ԱՄՊԵՐԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Երկու զինվոր, քթների տակ ծիծաղելով, մոտեցան նրան ու ծեփեցին բերանը թանձր կավով: Գերվածը դիմադրեց: Ի՞նչ է նրա ուժը գեղջկական ջլապինդ պողպատե մկանների համեմատ: Զինվորների գեղջկական ձեռքերը նույնպես հողի գույներն էին: Մայրամուտի արեւը չէր շտապում անցնել հորիզոնից անդին: Իսկ նույն այդ ժամանակ մեկ այլ տեղում Սիզիփոսը քարը լեռն էր բարձրացնում: Նա չէր տեսնում մայրամուտը, չէր տեսնում դրա գեղեցկությունն ու վեհությունը. նա լիովին ներամփոփ էր: «Արեւը քարի նման է,- մտածում էր Սիզիփոսը,- ամեն անգամ բարձրանում է երկնքի կատարին ու հետո ընթանում թեթեւ եւ հանդարտ»:

ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

1896թ. հունվարի 2-ին վիեննական «Նոյե ֆրաժ» պրեսս» («Նոր ազատ մամուլ») լրագրի հերթական համարում տպագրվեց հետաքրքիր մի լուսանկար, որտեղ պատկերված էր ձեռք, բայց ոչ թե սովորական, այլ ոսկորները, ինչպես կմախքինը: Իսկ մատնեմատի վրա ամուսնական մատանու պարզ ուրվագիծն էր: Այդ ժամանակների համար սարսափ հարուցող մի տեսարան:
Հաջորդ օրը լրագրի առաջին էջում խոշոր տառերով տպագրված էր. «Վերջերս Վիեննայի շրջանակներում գիտական շրջանում իսկական սենսացիա առաջացրեց ֆիզիկայի պրոֆեսոր Վիլհելմ Կոնրադ Ռենտգենի արած հայտնագործության մասին հաղորդումը: Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերել է ամենուր թափանցող X ճառագայթներ»:

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԽՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Ռուս-թուրքական հարաբերությունները նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո օրեցօր վատթարանում են եւ փաստացի թեւակոխել են չհայտարարված պատերազմի փուլ: Անկարան ի պատասխան ՌԴ կառավարության կողմից հաստատված տնտեսական պատժամիջոցների, որոշել է միակողմանի խախտել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների հատուկ կարգավիճակը՝ խոչընդոտելով ռուսական նավերի ելքն ու մուտքը Սեւ ծով: Բայց ավելի խոշոր առճակատումը կարող է տեղի ունենալ Սիրիայում: