Ուշադրության կենտրոնում
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան պաշտպանական դիրքեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեց սահմանային զորամասերում, այցելեց պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
«Հայ զինվորի» հարցին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:
Ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր պատերազմի և բանակի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման ու պահպանման կարևորությունը: Այդ նպատակով ձևավորված ՀՀ ՊՆ արխիվի գլխավոր նպատակը դարձավ պաշտպանության նախարարության գործունեության բոլոր կարևոր ոլորտների վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի հավաքագրումն ու պահպանությունը: Որպես կարևորագույն խնդիր դիտվեց նաև արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիության ապահովումը, նախարարության համակարգում դրանց հաշվառման, համալրման, պահպանության և օգտագործման կանոնների մշակումը, ինչպես նաեւ էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն ու տեխնիկական միջոցներով դրանց արագ և օպերատիվ տեղեկատու որոնողական միջոցների կիրառումը:
2015 թվականը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի: 2015 թվականը դյուցազնության և սրբազան խենթության տարի է նաև և Հայոց նորօրյա պատմության մեջ չի կարող հիշատակվել և արձանագրվել որպես 1915թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարի միայն, քանի որ այսօր ժողովուրդները, որոնք ապրել են ուզում, ապրելու համար հանապազօրյա հացից հետո պետք է ունենան ա՛յն փրկարար և անաչառ գործիքը, որով մեր քաջ նախնիք և պապերը չափում էին իրենց երկրի սահմանները:
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները նոր էջ բացեցին միջազգային հարաբերությունների ասպարեզում: 111 տարի անց վերակենդանանալու նախադրյալներ են ստեղծվել ռազմաքաղաքական հզոր մի դաշինքի համար, ինչպիսին էր Անտանտը: Միաժամանակ, Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է հանգեցնել Առաջին աշխարհամարտի արդյունքների լրջագույն վերանայմանը:
Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը ՀՀ եւ ՌԴ ՀՕՊ ուժերի ու միջոցների համախմբություն է, որի նպատակն է օդային տարածությունում ապահովել կողմերի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացնել կողմերի օդային տարածության օգտագործման կարգի հսկողությունը, կողմերին ազդարարել օդատիեզերային իրադրության, ինչպես նաեւ տեղեկացնել հնարավոր օդային եւ հրթիռային հարձակումների մասին, նաեւ ապահովել ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացումը օդատիեզերային հարձակումների դեպքում:
Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, ուսումնասիրել եմ ռազմաբժշկական ծառայությունների փորձը, ներկայիս մակարդակը: Մեր բժիշկները, եթե չասեմ առավելություն ունեն, ապա հաստատ չեն զիջում ամենազարգացած երկրների բժիշկներին իրենց արհեստավարժությամբ, բժշկական էթիկայով, հիվանդի հանդեպ սրտացավությամբ: Մենք հետ ենք մնում ռազմաբժշկական տեխնիկայի ներդրման ասպարեզում: Այսօր Գերմանիայում գտնվող բժիշկը կարող է վիրահատել Ֆրանսիայում գտնվող պացիենտին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ բանակի բուժծառայությունը կատարելագործելու համար: Մեր բժիշկները մասնագիտական վերապատրաստում են անցնում եվրոպական զարգացած երկրներում: Պետք է նշեմ՝ եթե մեր ռազմաբժշկական ծառայությունը համեմատելու լինենք ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ, մենք բավականին շահեկան վիճակում ենք: