Ուշադրության կենտրոնում
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ և Իրանի միջև ստորագրված նախնական համաձայնագրի արդյունքում իրանական կողմը հրաժարվել է միջուկային զենքի արտադրությունից` իր դեմ տասնյակ տարիներ կիրառվող պատժամիջոցների փոխարեն: Սա խաղաղարար ջանքերի և հմուտ դիվանագիտության hաղթարշավն է, որը կբերի մեր տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդկանց ցավի ու տանջանքների թեթևացման:
Սահմանին և շփման գծում հակառակորդը կրկին արկածախնդիր պահվածք է դրսեւորում, մեծացնում է լարվածությունը, կրակում է խոշոր տրամաչափի զենքերից: Ադրբեջանի արկածախնդիր պահվածքը ստանում է արժանի հակահարված: Հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել առաջնագիծը` հետ մղելով հակառակորդին:
Սահմանային միջադեպերը երկրորդ պլան են մղել երկրում տեղի ունեցող քաղաքական, հասարակական կարևորության շատ խնդիրներ. խաղաղություն ամենից առաջ:
Կայուն Վրաստանը եւ կայուն Հայաստանը հավասարապես կարեւոր են մեր պետությունների համար: Վերջին տարիներին, անցկացնելով բազմաթիվ խորհրդակցություններ, մենք հանգամանորեն քննարկել ենք անվտանգության ոլորտի բոլոր հարցերը եւ հանգել ենք լիարժեք փոխվստահության, թափանցիկության եւ միմյանց տեսակետները հարգելու, փոխադարձաբար հաշվի առնելու մակարդակի: Ուստի առնվազն երկկողմ ձեւաչափում մենք կարողանում ենք չեզոքացնել արտաքին բացասական ազդակները: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող զորային հրաձգարանում փոխգնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները տարվա ուսումնական պլանի պատրաստության համաձայն ներգրավված էին դաշտային պարապմունքներում:
Վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանը դասակի հետ պարապմունք էր անցկացնում մարտավարական պատրաստությունից` «Դասակի հարձակումը ընթացքից հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում» թեմայով:
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի եւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների այս տարվա շրջանավարտները վիճակահանության սկզբունքով ընտրեցին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց նորավարտ սպաներին եւ համոզմունք հայտնեց, որ նրանք կծառայեն անձնվիրաբար եւ լիարժեքորեն: Ավանդույթի ուժով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հետաքրքրվեց` կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում: Ծափահարության արժանացան ոտքի կանգնած սպաները, որոնց թիվը ակնհայտորեն շատ էր:
Հուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի սահմանապահների և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև փոխհրաձգության հետևանքով թուրք զինվորականի սպանությունը ազդարարեց Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակի մասին: Արդեն հաջորդ օրը թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին իսլամիստների կայանները Հյուսիսային Սիրիայում, ավելին, թույլատրվեց «Իսլամական պետության» դեմ գործողություններում օգտագործել Ինջիրլիկի ռազմաօդային բազան:
Հուլիսի 17-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկեց «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով կոնֆերանսը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը բացելով կոնֆերանսը, իրազեկեց ներկաներին, որ համաբանակային կոնֆերանսը, որին մասնակցում են պաշտպանության համակարգի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, միտված է զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրներին. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ զինված ուժերում տեղի ունեցող դեպքերի ստվար մասը զինվորական ծառայության անվտանգության ապահովման նկատմամբ ցուցաբերած անտարբերության, մարտական հենակետերում անվտանգ պայմանների սահմանած կարգը չպահպանելու, ինչպես նաև զինծառայողների ուսուցման և դաստիարակության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի և կանոնադրային փոխհարաբերությունների ձևավորման գործում որոշ հրամանների դեռևս ոչ արդյունավետ աշխատանքի հետևանք է»: