Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՂՔԻՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նորայրը հապճեպ ներս է մտնում ու նստում բազմոցին: Ես նրան ավելի բարձրահասակ էի պատկերացնում: Դեմքը վիրակապված է, այտի վրա նկատելի այտուց կա: Ես ժպտալով ոտքի եմ կանգնում, որ սեղմեմ ձեռքը, գրկեմ հերոսին… Նորայրը չի արձագանքում, գլխահակ տրորում է մատները:

ՎԵՑ ՏԱՐԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Վեց տարի է, ինչ ծառայում եմ առաջին կարգի զորամասում, վեց տարի շարունակ սահմանում եմ, վեց տարի ապրում եմ խրամատում՝ մահվան եւ կյանքի արանքում… Ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ, միևնույն է, մտքերով անընդհատ այնտեղ եմ` դիրքերում, տղերքի հետ…
Երբ 2009 թվականին առաջին անգամ, որպես դասակի հրամանատար, դիրք բարձրացա, անբացատրելի մի հարազատություն զգացի, միանգամից ձուլվեցի դիրքային կյանքին, առօրյային… Այո՛, այստեղ կյանքն այլ արժեք ունի… Վեց տարի ծառայում եմ բանակում, բայց մինչ օրս չեմ հաղթահարել 2010թ.-ի հունիսի 18-ի ցավը:

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Մարտի 21-ին Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում ՓԱՌՔՈՎ հայրենի հողին հանձնեցինք մարտի 19-ին իրենց կյանքի գնով հայրենի սահմաններն անառիկ պահած քաջորդիներից Հակոբ Խաչատրյանին: Աղաձորում հանգստարանի հիմք դրվեց արծիվ-քաջորդու Սուրբ մարմնով: Հակոբենց ընտանիքը 2010 թվականին է բնակություն հաստատել Աղաձորում: Հակոբը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Առանձնակի սեր ուներ պատմություն առարկայի հանդեպ, և պատահական չէ, որ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Սովորելուն զուգահեռ մարզվում էր ձյուդոյով. «Լավ մարզվեմ, որ բանակում չխեղճանամ»: 2014թ. ամռանը զորակոչվեց հայոց բանակ…

ԲԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ՓԱՓՈՒԿ ԳԵՆԵՐԱԼԸ

Անցած տարեվերջին ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց ՀՀ գլխավոր ռազմական տեսչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Կյանքի 75 տարին բոլորած գեներալն անցավ վաստակած հանգստի: Օրեր անց պաշտպանության նախարարության վարչական համալիրում կոլեգիայի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց գեներալին երկարամյա բարեխիղճ ծառայության համար, ապա արժանին մատուցելով նրա վաստակին՝ պարգեւատրեց թանկարժեք նվերով:

ՄԱՔՈՒՐ ԼԵԶՈՒ՝ ԱՌԱՔԻՆԻ ԲԱՐՔԵՐ

Մայոր Հակոբ Սարգսյանի ծառայությունը հիմնականում անցել է սահմանամերձ զորամասերում, որտեղ նա եղել է դասակի, վաշտի հրամանատար և մեծ փորձ է կուտակել առաջնագծի, մարտական հենակետերում ծառայությունը կազմակերպելու ուղղությամբ: Այժմ նա փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալն է, իսկ գումարտակի առջև դրված գլխավոր խնդիրը մեր երկրի պետական սահմանի անհանգիստ մի հատվածի պահպանությունն է:

ՄԱՐԴԻԿ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՀԱՑԻ, ԱՅԼ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ

Ես մտնում եմ վաստակավոր նկարիչ Լեւոն Մանասերյանի աշխատասենյակը եւ մոռանում եմ` ինչի համար եմ եկել. ամենուր գույներ են, գույներ, գույներ… դեմ դիմաց` պատին, մեր գյուղի լերկ բլուրներն են` խանձված, արեւագույն: Ես հոտոտում եմ օդը, ու այրվող խաշամի բույրը դիպչում է ռունգերիս: 90-ամյա նկարիչը ժպտում է: Հանկարծ արթնանում է մի պատկեր (պատին, թե գլխիս մեջ է նկարվում)` մայրս փոցխով հավաքում է դարչնագույն խաշամն ու այրում: Ծուխը… արեւը` այգու վրա… մորս ծաղկավոր զգեստը… ծիրանենուց կախված ճոճս… այրվող խաշամի ճրթճրթոցը… Նկարչի դիմաց կիսավարտ նկար կա: Կին: Ես ծանոթ եմ Լեւոն Մանասերյանի «կանանց»` նուրբ, անիրական, թափանցիկ, սիրո պես անմարմին, անբռնելի: Այս մեկն ուրիշ է:…

«ՄԻ՛ ԺԽՏԻՐ»

«Եվրատեսիլ-2015» միջազգային փառատոնին Հայաստանը կներկայանա «Don’t deny»՝ «Մի՛ ժխտիր» երգով, որը կկատարի «Genealogy» խումբը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Խումբը խորհրդանշում է անմոռուկը, եւ ներկայացված են բոլոր 5 աշխարհամասերը: