Ուշադրության կենտրոնում
Կ. Դեմիրճյանի անվան համալիրում անցկացված Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015թ.-ի ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրը համարեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումը արտաքին ագրեսիայից, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը:
Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում:
Արսեն Հացագործյանին հանդիպեցի 1980թ., Երևանում: Անհատական թոշակառու էր: Մեկ տարի էր մնացել, որ լրացներ մեկ դարը: Նա այն հազվագյուտ ողջ մնացած վանեցիներից էր, որոնց գլխով եկել-անցել էին շատ արհավիրքներ: 1979 թվականին հրատարակվել է նրա «Գոյատևում» հուշապատումը, որը նվիրված է Վանի ապրիլյան հերոսամարտին: Տպագրության էր պատրաստել «Իմ կյանքի պատմությունը» երկհատորյակը և բանաստեղծությունների ժողովածուն: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի Մեծ եղեռնից մազապուրծ Արսեն Հացագործյանի զրույցը, որն ավելի շատ նման էր մենախոսության:
Հանրահայտ ֆուտբոլիստը ծնվել ու հասակ է առել սպորտային ընտանիքում: Հայրը` ծանրամարտի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ժորա Հովհաննիսյանն է, մայրը` սպորտային մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոն և միութենական մրցաշարերի բազմակի մրցանակակիր Վարսենիկ Հովհաննիսյանը, կինը` գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Ջուլյա Սարյանը, իսկ որդին՝ ճանաչված ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը:
Սիրելի հայ ժողովուրդ,
պարոնայք սպաներ, զինվորներ ու ազատամարտիկներ
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն և ամենակարևորը` խաղաղություն, որը մենք պաշտպանեցինք նաև վտանգներով ու մարտահրավերներով լի 2014 թվականին:
Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակներում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին, մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը:
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր- ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեմուտի սահմանագիծը մեզ համար միշտ լավ առիթ է եղել անցած տասներկու ամիսների աշխատանքը ամփոփելու և նաև գնահատելու համար: Ես այժմ գոհունակությամբ եմ ուզում դա անել, քանի որ մեր բանակի 22-ամյա տարեգրությունը ոչ թե պարզապես հարստացավ ևս մեկ տարով, այլ բոլորիս համընդհանուր ջանքերով և քրտնաջան աշխատանքով նշանավորվեց մի շարք ակնառու հաջողություններով:
Բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում, երբ անհատներն են կանգնում հայ զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Աննախադեպ աջակցություն եւ բարի կամքի փայլուն դրսեւորում էր բարերար Վահե Բադալյանի մեկնած օգնության ձեռքը այն ընտանիքներին, որոնք մարտական ծառայության ժամանակ այս տարվա ընթացքում կորցրել են իրենց հարազատներին: