Ուշադրության կենտրոնում
Ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, գիտակրթական ոլորտի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։ Կոնֆերանսի նպատակն էր բոլոր ջանքերը ուղղել աճող սերնդի ազգային դիմագծի պահպանմանը, պատանիների շրջանում հանցավորություն ծնող պատճառների վերացմանը։ Բացի արտաքին թշնամու դեմ կռվելուց, պետք է պայքարենք նաև ներքին թշնամու դեմ՝ դրանք փողոցային արատավոր բարքերն են, բազմատեսակ աղանդները, որոնք ներսից խարխլում, կազմաքանդում են երկիրը և սպառնում Հայաստանի անվտանգությանը։
Բանակի ամենամեծ ձեռքբերումը կանոնադրային հարաբերությունների հաստատումն է և սպա-զինվոր փոխհարաբերությունը օրինականության դաշտ տեղափոխելը։ Այսօր զինվորը արժեք է սպայի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բավական է համեմատել 1994-2004-2014 թվականների մահվան ելքով դեպքերի քանակը, և կհասկանանք, թե բանակը որտեղից ուր է հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծապես կարևորում է զինված ուժերում, հատկապես զորքերում միջանձնային փոխհարաբերությունների կատարելագործման խնդիրը։ Նախարարը սեփական օրինակով է ենթակաների նկատմամբ հոգատարություն, ջերմություն ու սրտացավություն հուշում անձնակազմին։
Դատելով ադրբեջանական մամուլի և հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքներից՝ կարելի է փաստել, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են այդ ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի Դաշնության քաղաքականությամբ՝ ենթադրելով, որ ըստ իրենց իսկ եզրաբանության հաջորդ «զոհը» կարող է դառնալ Ադրբեջանը: Լրատվամիջոցների մակարդակով կատարվող վերլուծություններում երբեմն նկատելի են նույնիսկ ակնհայտ խուճապային տրամադրություններ: Ասենք, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մեր բանակի հուժկու պատասխանը հրադադարն անընդհատ խախտող հակառակորդի ուժերին, Բաքվի որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել էին, թե իբր դաշնակից Հայաստանի անմիջական օժանդակությամբ Ռուսաստանը պատրաստվում է հյուսիսից ուղղակիորեն ներխուժել Ադրբեջան:
Ուզում եմ, որ մեր բանակը խաղաղ ժամանակներում զինվորի կորուստ չունենա։ Որ զինվոր որդուն բանակ ճանապարհելը, իրապես, տոն լինի մեզ համար։ Ուզում եմ, որ մեր սպաները հարգված ու մեծարված լինեն, հպարտ լինեն, պատվելի, բարձր։ Որ նրանք շատ սիրեն զինվորին, իրենց հարազատ որդու պես սիրեն։
Գործընկերուհիս` Ալիսը, հիացմունքով եւ հպարտությամբ էր խոսում քրոջ միակ որդու` Հարությունի մասին: Ասում էր, որ նա ծառայում է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Սերժանտ է, անցած ամիս էլ ճանաչվել է դիրքի լավագույն ավագ, խրախուսվել է արձակուրդով: «Հարությունը որոշել է զորացրվելուց հետո պայմանագրային հիմունքներով նույն զորամասում շարունակել ծառայությունը, երազում է զինվորական դառնալ… Տնեցիներին էլ է խանդավառել-համոզել, որ ընտանիքով տեղափոխվեն սահմանամերձ բնակավայր, տուն կառուցեն… Ինքն էլ նշանված է, կամուսնանա եւ երջանիկ կապրեն»,- ասում էր ընկերուհիս:
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Ապրիլի 24-ին մարդկային հեղեղը կրկին ալիք տվեց Ծիծեռնակաբերդում, հոսեց դեպի հուշահամալիր. հարգանքի տուրք մատուցվեց Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ բարձրացավ հավերժական կրակը գոտեւորող ծաղիկների բլուրը՝ գարնանային Հայաստանի շքեղ գույներն ու ծաղկավետ բուրմունքը սփռելով շուրջբոլորը։