Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ

Դատելով ադրբեջանական մամուլի և հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքներից՝ կարելի է փաստել, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են այդ ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի Դաշնության քաղաքականությամբ՝ ենթադրելով, որ ըստ իրենց իսկ եզրաբանության հաջորդ «զոհը» կարող է դառնալ Ադրբեջանը: Լրատվամիջոցների մակարդակով կատարվող վերլուծություններում երբեմն նկատելի են նույնիսկ ակնհայտ խուճապային տրամադրություններ: Ասենք, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մեր բանակի հուժկու պատասխանը հրադադարն անընդհատ խախտող հակառակորդի ուժերին, Բաքվի որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել էին, թե իբր դաշնակից Հայաստանի անմիջական օժանդակությամբ Ռուսաստանը պատրաստվում է հյուսիսից ուղղակիորեն ներխուժել Ադրբեջան:

ԱՆՀՆԱՐ Է ՉՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ուզում եմ, որ մեր բանակը խաղաղ ժամանակներում զինվորի կորուստ չունենա։ Որ զինվոր որդուն բանակ ճանապարհելը, իրապես, տոն լինի մեզ համար։ Ուզում եմ, որ մեր սպաները հարգված ու մեծարված լինեն, հպարտ լինեն, պատվելի, բարձր։ Որ նրանք շատ սիրեն զինվորին, իրենց հարազատ որդու պես սիրեն։

ԴԻՐՔԱՊԱՀԸ

Գործընկերուհիս` Ալիսը, հիացմունքով եւ հպարտությամբ էր խոսում քրոջ միակ որդու` Հարությունի մասին: Ասում էր, որ նա ծառայում է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Սերժանտ է, անցած ամիս էլ ճանաչվել է դիրքի լավագույն ավագ, խրախուսվել է արձակուրդով: «Հարությունը որոշել է զորացրվելուց հետո պայմանագրային հիմունքներով նույն զորամասում շարունակել ծառայությունը, երազում է զինվորական դառնալ… Տնեցիներին էլ է խանդավառել-համոզել, որ ընտանիքով տեղափոխվեն սահմանամերձ բնակավայր, տուն կառուցեն… Ինքն էլ նշանված է, կամուսնանա եւ երջանիկ կապրեն»,- ասում էր ընկերուհիս:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ  ՈՒ  ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ

Ապրիլի 24-ին մարդկային հեղեղը կրկին ալիք տվեց Ծիծեռնակաբերդում, հոսեց դեպի հուշահամալիր. հարգանքի տուրք մատուցվեց Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ բարձրացավ հավերժական կրակը գոտեւորող ծաղիկների բլուրը՝ գարնանային Հայաստանի շքեղ գույներն ու ծաղկավետ բուրմունքը սփռելով շուրջբոլորը։

ՀՈՒՍԱԼԻ, ԱՐԱԳ, ԱՆՎՏԱՆԳ...

Կապի ստորաբաժանումներում թևավոր խոսք է տարածված՝ կապավորներին հիշում են միայն այն ժամանակ, երբ կապ չկա: Ասում են, ծիծաղում, ապա կեսկատակ-կեսլուրջ ավելացնում՝ թող մենք անխափան կապ ապահովենք, թող մեզ հաճախ մոռանան, և դա կլինի մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատանքը: Իրոք, այսօր շատերը տեղյակ չեն կապի համակարգի ծանրաբեռնված աշխատանքի մասին:

ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՏԽՈՒՐ ԿԼԻՆԻ

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ գրական հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին։ Ներկա էին սիրված մտավորականի ընկերները, հայրենակիցները, ուսանողներ, գրողի եղբայրը՝ Սասուն Իսրայելյանը, գրողի կյանքի անբաժան ուղեկիցը՝ տիկին Գայանեն։ Դերասանուհի Գոհար Մնացականյանը քոլեջի առաջին կուրսեցիների հետ (առաջին կուրսեցի է նաեւ գրողի եղբոր Սասունի թոռնուհի Ադրինե Իսրայելյանը, որը նույնպես մասնակցում էր բեմականացմանը) բեմականացրել էր դրվագներ Վ. Իսրայելյանի ստեղծագործություններից, որոնք ջերմ ընդունելության արժանացան։