Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԱՆԱԿՆԿԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր:

ՆՇԱՆԱԿԵՏԸ` ԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Հայրենիքը զինվորականի համար իր տունն է, իր ընտանիքը, իր ծննդավայրը։ Զինվորը քաջ գիտի, որ Հայրենիքն սկսվում է սահմանից, որը պահպանվում է մարտական հերթապահությամբ։ Սահմանին կանգնած սպա թե զինվոր հրաշալի գիտակցում է, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ և անձնուրաց ծառայությունից է կախված մեր երկրի սահմանների անառիկությունը։ Դիրքերում առկա յուրաքանչյուր խրամուղի և խրամաբջիջ զինծառայողի գիտակցմամբ պետք է համարվի մեր սահմանի եզրագիծը…

«ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆ Է»

Ես ամեն օր ականատես եմ լինում ընկերասիրության, անձնվիրության, արիության, հայրենասիրության դրսևորումների: Մի՞թե հայրենասիրություն չէ, երբ զինվորը մարտական դիրք հասնելու և սահմանը հսկելու համար ծանր ուսապարկը շալակին՝ ոտքով կտրում-անցնում է տասնյակ կիլոմետր, երբեմն էլ ավելի ձգվող ճանապարհը: Զինվորն է մեր երկրի արժեքը, զինվորը ոչ թե տարածք է հսկում, այլ մեր հոգևոր ժառանգությունն ու սրբություններն է պահպանում: Գնահատե՛նք զինվորին:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Հայրենիքի անկախության և ազատության համար Ռոբերտ Գևորգյանը չխնայեց ամենաթանկը` իր կյանքը: Կռվեց ու զոհվեց քաջին վայել, հերոսի նման։ Կադրային զինվորական էր. ավարտել էր Վրաստանի Սոֆինո քաղաքի հատուկ ենթասպայական դպրոցը, Լենինգրադի ռազմաքաղաքական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը և ծառայության նշանակվել ԽՍՀՄ 456-րդ գնդում որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ Բանիմաց զինվորականն ու նվիրյալ սպան ընկել էր զինվորական ծառայության լայնահուն ճանապարհը, և ով իմանա՝ ճակատագիրը դեպի ինչ բարձունքներ կառաջնորդեր նրան, եթե չսկսվեր Արցախյան պատերազմը։ Եվ իր նման շատ քաջերի պես Ռոբերտը հայտնվեց պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում…

ԼԵԶԳԻՆԵՐ. ԱՆԹԵՂՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Հարավկովկասյան հակամարտություններին նվիրված բրյուսելյան համաժողովում (տես` «Հայ զինվոր» թիվ 7, էջ 15) թալիշ հասարակական-քաղաքական գործիչները բարձրացրին Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի համար այլևս ժամանակավրեպ է… Եվրախորհրդարանի կազմակերպած քննարկումները մեկ անգամ ևս հավաստեցին, որ թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների, մասնավորապես՝ լեզգիների ազգային-ազատագրական ընդվզման համար: Թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների համար…

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ. HՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒՄԸ

Մարտական զորամասերում ուսումնական գործընթացն սկսվում է ջոկերի (հաշվարկների) ներդաշնակումից, ինչը միանգամայն տրամաբանական է: Եթե դասակի կամ վաշտի (մարտկոցի) կազմի մեջ մտնող բոլոր ջոկերը (հաշվարկները) ձեռք բերեն բարձր մարտական պատրաստություն, և նրանցից յուրաքանչյուրը կարողանա ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրը, ուրեմն՝ կստացվի, որ միջին օղակի՝ վաշտ, մարտկոց, մարտունակության հիմքը դրված է, մնացածը հրամանատարի (սպայի) գործն է: Եվ եթե նա՝ վաշտի, մարտկոցի հրամանատարն օժտված է անհրաժեշտ մարտավարական գիտելիքներով, փորձով, ինչու չէ, նաև տաղանդով, կկարողանա ճիշտ համադրել և օգտագործել մարտական փոքր ստորաբաժանումների (ջոկ, հաշվարկ) ուժերը և կհասնի հաջողության:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում մի տեսակ առանձնահատուկ, հարգալից վերաբերմունք կա հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ստեփան Ալեքսանյանի նկատմամբ:
-Եթե սպաների մեջ կա մեկը, որ օրինակ կարող է լինել մյուսների համար, ապա, իհարկե, կապիտան Ստեփան Ալեքսանյանն է,- ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը: