Ուշադրության կենտրոնում
Դարձյալ ազգովին բախվեցինք ահռելի կորստին, և կորստի անփարատ կսկիծը երկրի վրա վայր ընկնող երկնաքարի պես մեր հոգիներում անլցնելի խորշեր է բացել: Մեզ մնացած կարճ, թե երկար ճանապարհն այսու առանց Վրեժի, առանց Վրեժ Իսրայելյան անունը կրող երևելի գրողի, հայրենի եզերքի նվիրյալ զինվորի ու պահապանի ենք անցնելու, և այդ ճանապարհը շատ չափով սառը, անհրապույր ու դատարկ է լինելու: Ինչ խոսք, հայ մարդը շարունակելու է իր երթը, և ցավ ի սիրտ, պիտի վկայենք, որ այդ երթը մեզ բոլորիս համար առավել է դժվարացնելու, քանզի բացակայելու է Վրեժ Իսրայելյանի թևեր տվող, ոգևորող ու ոգեշնչող ձայնը:
Կարդացի իմ և որդուս՝ հայկական բանակի զինվոր Վարանդ Մկրտչյանի մասին պատմող «Զինվորի մայրը» վերտառությամբ հոդվածն ու այնքան հուզվեցի, որքան չէի հուզվել որդուս ծառայության երկու տարիների ընթացքում: Դուք հրաշալի էիք ընկալել զինվորի մոր ապրումներն ու մտատանջությունները և կարողացել էիք կենդանի ու համոզիչ գրչով ներկայացնել:
Ես շնորհակալական խոսք եմ ուզում ասել ոչ միայն իմ, այլև բոլոր մայրերի անունից, քանզի դուք մեկի անունը տալով՝ խոսել եք բոլոր զինվորների մայրերի ապրումներից ու մտահոգություններից:
Զորամասը, որի հրամանատարը գնդապետ Կարեն Սերոբյանն է, փառահեղ մարտական ուղի է անցել, հաղթել է բազմաթիվ վճռորոշ ճակատամարտերում, իսկ հրադադարից հետո երկար ժամանակ մարտական հերթապահություն էր կատարում հակառակորդի հետ շփման ամենաբարդ հատվածներից մեկում: Լինելով զորամասում` հետևեցինք ավարտվող ուսումնական փուլի վերջին պարապմունքների ընթացքին, զրուցեցինք հրամանատարի, սպաների, զինվորների հետ, ուսումնասիրեցինք ծառայությունների կազմակերպման գործընթացը, զինծառայողների շրջանում տարվող ընկերային, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային աշխատանքների բովանդակությունը:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 11-13-ը զորամիավորումների և զորամասերի դաշտային կառավարման կետերում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության գլխավոր նպատակը զինված ուժերի կառավարման համակարգի վիճակի, համապատասխան օղակների ունակությունների, պատրաստվածության աստիճանի ստուգումն էր: Բոլոր միջոցառումների ծրագիրը կազմվել էր որոշ հավանական մարտական իրավիճակների կանխատեսմամբ: Պայմանական սցենարով ռազմաքաղաքական իրադրությունը ծայրաստիճան սրվել էր ազդեցության ոլորտի ընդլայնման համար աշխարհի ուժային կենտրոնների մրցակցության, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների շահերի բախման պայմաններում:
Վերջերս բանակում տեղի ունեցած մահվան ելքով ողբերգական դեպքերի հիմնական պատճառներից մեկը զինծառայողների հայհոյախոսությունն էր: Ինչո՞ւ են երիտասարդները հայհոյում, հայհոյանքը ստորացման միջո՞ց է, թե լարվածությունն ու բացասական զգացմունքները արտահայտելու միջոց, ո՞րն է դրա բառային «անատոմիան», արդյո՞ք հայհոյանքի «ակտիվ» բառապաշարը անհրաժեշտություն է բանակում. այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ մեր զրուցակիցներից:
Քաղաքացիական ոլորտի հոգեբան-մասնագետների և հետազոտական լաբորատորիաների հետ գործակցության խորացումը ճիշտ ռազմավարություն է, սակայն անհրաժեշտ է մեծ զգուշավորություն դրսևորել հատկապես այն մասնագետների նկատմամբ, որոնք, հիմնվելով հոգեբանական գիտության առանձին ենթաճյուղերում կուտակված փորձի վրա և չտիրապետելով զորային կառույցի գործառման առանձնահատկությունների մասին գիտելիքներին, փորձում են գործնական առաջարկություններ ներկայացնել զինվորական պրակտիկայի համար: Նման մոտեցումը ոչ միայն թույլատրելի չէ, այլև վտանգավոր է երկրի ռազմական անվտանգությունը ապահովող համակարգի համար:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հասարակության համար ամենաթափանցիկ ուժային կառույցն է աշխարհում, որը պատերազմի մեջ լինելով` այսքան տեղեկատվություն է տրամադրում իր գործունեության մասին»,- հունիսի 8-ին հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինարի ժամանակ: Նախորդ օրը պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրատվամիջոցների մի մեծ խմբի այցելությունը հյուսիս-արեւելյան զորամաս, որտեղ մայիսի 15-ին տեղի էր ունեցել մահվան ելքով ցավալի միջադեպը: Պաշտպանության նախարար Ս.Օհանյանի խոսքով, զորամասի ընտրությունը պատահական չէր. նպատակն էր ցույց տալ, որ թեև ցավալի միջադեպ է տեղի ունեցել, սակայն զորամասը լավագույններից մեկն է և լիարժեքորեն կատարում է իր առջև դրված խնդիրները: