Ուշադրության կենտրոնում
Բանակում կապիտալ շինարարությունը անընդհատ գործընթաց է, այն շարունակվում է մեծ տեմպերով, մենք անվերջ կառուցում ու նորոգում ենք։ Աշխատանքները ունենալու են առավել մեծ ընդգրկում, եւ տարեցտարի մենք արձանագրելու ենք նոր որակ՝ կապված զորքերի բնակավորման եւ կոմունալ-կենցաղային պայմանների հետ։
2011թ. մայիսի 8-ին N զորամասի հրամանատարության կողմից հրաման էր արձակվել ժամը 10-ին գնդի շարահրապարակում զորամասի ողջ անձնակազմով շարային ստուգատես անցկացնելու մասին։ Նույն օրը ժամը 08-ի մատույցներում հրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գաբրիել Աղաջանյանը, ի կատարումն նշված հրամանի, իր ենթակայությամբ գործող ականանետային, հակատանկային և կապի դասակների անձնակազմերին հրաման է տվել շարվել՝ շարքով շարահրապարակ գնալու համար։ Դասակների անձնակազմերը՝ բացառությամբ կապի դասակի ժամկետային զինծառայող, շարքային Արարատ Խաչիկյանի, շարվել են։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման ու զարգացման համար հանրապետության սահմանների ընդարձակման խնդիրը ի սկզբանե ունեցել է ռազմավարական նշանակություն: Սակայն հարևան պետությունների և հատկապես Ադրբեջանի հետ շարունակվող մշտական բախումներն ու հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչության պարբերաբար կրկնվող ելույթները դժվարին խոչընդոտների առաջ էին կանգնեցնում հանրապետության կառավարությանը: Դժվարագույնն ու անլուծելին Արցախն ու Զանգեզուրն էին, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանություններն ավելի ուժգնությամբ էին շարունակում դրսեւորել իրենց զավթողական ձգտումները:
Անցյալ շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Սիրիայի հակակառավարական ուժերի ցաքուցրիվ խմբավորումները Թուրքիայի և Կատարի եռանդուն ջանքերի արդյունքում որոշել են միավորվել ու ստեղծել միացյալ հրամանատարություն: Միայն այդ դեպքում է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս երկրները պատրաստ են նրանց տրամադրել հակատանկային և ՀՕՊ միջոցներ, քանի որ վախենում են ահաբեկիչների ձեռքում դրանց հայտնվելուց:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության գլխավոր` մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտից հետո նախագահները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին:
Հոկտեմբերի մեկին պաշտպանական բանակում մեկնարկեցին նախօրոք հայտարարված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Նախադեպը չունեցող այս զորավարժությունների ընթացքում նախատեսված էր կատարել զորքերի համալրում պահեստազորից, զորքերը դուրս բերել կենտրոնացման շրջաններ և անցկացնել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ։
ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությանը ՆԱՏՕ-ի հետ ուսումնական ծրագրերի մշակման միջազգային գործընթացին սկիզբ է դրվել դեռեւս 2009թ. ՆԱՏՕ-ի գործընկերության շրջանակներում սպայակազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic Officer`s Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացի մեկնարկի ժամանակ, որն ավարտվեց 2011թ.: Մեր փորձագետների բավական ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել Հայաստանի պաշտպանական գերատեսչության մասնակցությունը սերժանտական կազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագրի մշակման միջազգային գործընթացին: