Ուշադրության կենտրոնում
Քարոզչության եւ հակաքարոզչության մեր խնդիրները. ներկայացնում ենք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ եւ հրապարակախոս, մեր թերթի աշխատակից ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ զրույցը։
Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ այս օրերին ապրում ենք նույն վիթխարի ուրախությունը. մենք ունենք կայացած ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հրամանատարական տարբեր օղակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարապես կիսում են այդ հաստատություններն ավարտած հազարավոր սպաներ` մոտոհրաձիգներ, հրետանավորներ, տանկիստներ, հետախույզներ:
Հուլիսի 27-ին մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի կրակադաշտերից մեկում տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության գլխավոր՝ կրակային փուլը։
Զորավարժության թեման էր. «Զորամասի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում։ Պաշտպանական մարտի վարումը, մխրճված հակառակորդի առաջխաղացման կասեցումը և հակագրոհով հակառակորդի լիակատար ոչնչացումն ու առաջնագծի վերականգնումը»։
Ուղիղ մեկ ամիս է մնացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումների համատեղ անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը, որն այս անգամ անցկացվելու է մեր երկրում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում։
Ուշադիր նայեք ձեր շուրջը. Սամվել Մկրտչյանի պես ճակատագիր ունեցող հարևան, բարեկամ, համագյուղացի, համաքաղաքացի կամ էլ պարզապես ծանոթ, համոզված ենք, հաստատ կունենաք… Նրանք շատ են՝ հարյուրավորներ, հազարավորներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել մեր հայրենիքի, մեր ազատության համար…
Ի՞նչ եք կարծում, մենք՝ անհատներս, հասարակությունը, մեր պետությունը, ասել է թե՝ հայրենիքը, չի՞ թերացել, և կամ չե՞նք թերանում նմանների նկատմամբ, արդյոք ամեն ինչ անո՞ւմ ենք նրանց կյանքը գեթ փոքր-ինչ թեթևացնելու, ծանր կորուստների ցավը փոքր-ինչ մեղմելու համար… Եվ ինչ եք կարծում, որտե՞ղ են մեր բացթողումները, որոնք՝ մեր թերացումները, ո՞ր ոլորտներում՝ բարոյակա՞ն, սոցիալակա՞ն…
Հունիսի 28-ին գնդապետ Ռ. Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասում (այն 2011թ. ուսումնական տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույն գերատեսչական պահպանության կազմակերպման զորամաս և ունի լավ ուսումնանյութական բազա) անցկացվեց ԶՈՒ կենտրոնական ենթակայության զորամասերի ռազմականացված ստորաբաժանումների պետերի մեկօրյա մեթոդական հավաք, որը ղեկավարում էր ԳՇ ԶԾ և զինծառայության անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հ. Կարապետյանը։ Հավաքի նպատակը տեսական և գործնական պարապմունքների համադրմամբ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների պետերի մեթոդական պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։
Առաջնագծում մարտական հերթապահություն են կատարում ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային գումարտակների զինծառայողները։ Վերջիններիս հերթափոխն իրականացվեց օրվա վերջին, երբ արդեն մութն ընկել էր, իսկ առավոտյան, նախաճաշից անմիջապես հետո սկսվեց ժամկետայինների հերթափոխի կազմակերպումը։ Շարային ստուգատեսի ժամանակ զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Կիրակոսյանը և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Խաչատրյանը, զինվորների առողջական, բարոյահոգեբանական վիճակն ստուգելուն զուգահեռ, ճշտեցին մեկնողների ցուցակները, մյուս պահանջվող փաստաթղթերը, այնուհետև ստորաբաժանումների հրամանատարների հետ՝ ուսապարկերի պարունակությունն ու զենք-զինամթերքը։