Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԱՌԱՋԻՆ ԵՐԴՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

Պայմանավորված անկախության վերականգնման համար հայ ժողովրդի մղած պայքարի յուրահատկություններով և ժամանակի պատմաքաղաքական իրողություններով՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին զինվորական երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել դեռեւս Խորհրդային Միության օրոք: Անկախության հռչակումից մեկ տարի առաջ` 1990 թվականի հոկտեմբերի 5-ին, առաջին զինվորական երդումն ընդունեցին Հայաստանի Հանրապետության Հատուկ գնդի մարտիկները: Գնդի առաջին չորս վաշտերը մարտական հերթապահության մեկնեցին Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի և Կրասնոսելսկ-Արծվաշենի սահմանապահ ուղեկալներ:

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչպիսին էլ լինեն եղանակային պայմանները, ոչ մի կերպ չեն կարող ազդել զորամասերի առջեւ դրված խնդիրների կատարմանը։ Ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում ուսումնական գործընթացը շարունակվում է հաստատված ծրագրերով։ Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքները տեղի են ունենում նախորոշված ժամերին, համապատասխան տեղերում։

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կապուտջուղ լեռան ստորոտով մեքենան շնչահատ բարձրանում է վեր։ Ասես զգում է, որ դա վերջին բարձունքն է, ու բարձունքից արդեն սկսվում է Մեղրիի վայրէջքը։ Ճանապարհի կողքին Քաջարան քաղաքն է, վերեւում` լեռը։ Ամռան օրերին լեռը զովաշունչ քամի է անում, իսկ ձմռան օրերին ձյունաբուք ու ձյուն է շաղում քաղաքի վրա։ Լեռան մյուս կողմում պատմական Գողթն գավառն է՝ այժմյան Նախիջեւանի Օրդուբադի շրջանը։ Թիկունքը տված Կապուտջուղին` այնտեղ երբեմնի մեր պատմական գյուղերն են՝ Մեսրոպավանը, Բիստը, որտեղ դպրոց է հիմնադրել, ուսուցչություն արել սուրբ Մեսրոպ Մաշտոցը։

«ՕՂԱԿ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵՆ ԵՎ ՍԿԻԶԲԸ

Հունվարի 13-ին ներքին զորքերը զինաթափեցին Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի անձնակազմը, իսկ հաջորդ օրը Բաքուն շրջանը լուծարելով միացրեց Քասում Իսմայիլովին, այն վերանվանելով Գերանբոյ:
Հունվարի 16-ին Վիլնյուսի, իսկ 21-ին Ռիգայի արյունալի դեպքերը վկայեցին, որ Մոսկվան մտադիր է ամենակոպիտ եղանակներով ճնշել ազգային-ժողովրդավարական ցանկացած շարժում:

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

Խորհրդակցելով իր գումարտակի զինջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունը իրականացնել հետեւյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել 2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի (Կալոյան Մամիկոն, ներկայիս ՀՀ բանակի գնդապետ) զինջոկատի տղաներին: Նա, մինչ այդ, իր գլխավորած մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էր տվել ադրբեջանցիներին, եւ այդ պատճառով զինվորները բարձունքը կոչել էին նրա անունով՝ «Մամիկոնի բարձունք» – Հ. Գ.):

Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան առաջիններից   մեկն է տաք հետքերով լուսաբանել Խոջալուի դեպքերը:

Փետրվարի 26-ին լրանում է Խոջալուի ազատագրման (այժմ՝ Իվանյան) 20-ամյակը։ Շուրջ 7000 բնակիչ ունեցող այս գյուղաքաղաքը գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա և ժամանակին վերաբնակեցված էր հիմնականում մեսխեթցի թուրքերով: Այստեղ է Արցախի միակ օդանավակայանը, որը ցամաքային ճանապարհի բացակայության պայմաններում Հայաստանի հետ հաղորդակցվելու միակ միջոցն էր, ուրեմն և ֆիզիկական ոչնչացումից փրկվելու միակ ուղին:

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Անցնող ուսումնական տարին միշտ կհիշվի փոխգնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի տարեգրության մեջ, որովհետեւ այն նշանավորվեց երկու կարեւոր ձեռքբերումով։ Նախ՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով զորամասը պարգեւատրվեց մարտական դրոշով, որի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, իսկ դրանից տասը օր անց, պաշտպանության նախարարության զինված ուժերի տարեվերջյան կոլեգիայի նիստի ժամանակ պարզվեց, որ մեր երկրի սահմանների պահպանության գործում կարեւոր խնդիրներ կատարող այս համեստ զինվորական ստորաբաժանումը զորատեսակի կազմում ճանաչվել է լավագույնը եւ պարգեւատրվել պատվո դրոշով։