Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են ՀՀ արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչները և դիվանագետները: Նախագահը շնորհավորել է ընդունելության մասնակիցներին Անկախության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:
Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը:

ԱՄՈՒՐ, ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ

Պաշտպանական եւ դիրքային մարտական գործողությունների ժամանակ շատ մեծ է խելամտորեն, ճիշտ հաշվարկով պատրաստված պատնեշների, ամրությունների նշանակությունը։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել` պետական սահմանի առավել խոցելի հատվածներն ամրապնդելու, մարտական հերթապահությունն ավելի ապահով ու անվտանգ կազմակերպելու, ճանապարհների, բնակավայրերի անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ` ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։

ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ

Փորձագետներն ու քաղաքական գործիչները միանշանակ չեն արձագանքում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բուռն իրադարձություններին, որոնց այլ կերպ անվանում են «արաբական գարուն»: Նրանցից շատերը պատմական զուգահեռներ են փնտրում՝ փորձելով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ տարածաշրջանի ժողովուրդների պատմության մեջ նման զուգահեռներ գտնելը հեշտ չէ:
Իսկապես, հեղափոխության «հրդեհը», ճարակելով սկզբում Թունիսն ու Եգիպտոսը, արագորեն իր բոցերի մեջ առավ Բահրեյնն ու Եմենը, Լիբիան ու Սիրիան, Հորդանանն ու Մարոկկոն:

ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԱԼԻՔ ԿԱՄ ԳՐԱՖԻ «ՄՈՒՐՃԸ»

Առաջին անգամ «Հայ զինվորի» հյուրասրահում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայազգի ծագող աստղ, մեծ ռինգում ԴԱՎԻԴ ԳՐԱՖ անունով հայտնի գերմանաբնակ Վահագն Սահակյանը։ Խոստումնալից հայորդու մուտքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի անիմանալի ու բարդ աշխարհ եղավ շռնդալից եւ նշանավորվեց այնպիսի ռեկորդով, որը, մասնագետների կարծիքով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ դեռ երկար ժամանակ կմնա անգերազանցելի։ 2011թ. ապրիլի 2-ին Գերմանիայի Հալեվեստֆալեն քաղաքում անցկացված մենամարտի առաջին ռաունդի երրորդ վայրկյանին Գրաֆն ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել լիտվացի Օլեգ Լոպայեսին։

ԹՇՆԱՄՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԱՄՆ կառավարությունը որոշել է 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Ադրբեջանին: Գումարը ծախսվելու է Ադրբեջանի ռազմածովային ուժերը հզորացնելու և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա. Ամերիկան միշտ էլ օգնել է Ադրբեջանին: Բայց արի ու տես, որ այնտեղ զարմացել են: «Այն պահին, երբ երկկողմ հարաբերությունների մթնոլորտում սառնություն էր հաստատվել, ոչինչ չէր կանխորոշում իրադարձությունների նման շրջադարձը»,- գրում է «Զերկալոն»: Իհարկե, Ադրբեջանին «սիրաշահել» պետք է. նրա տարածքով ռազմական հանդերձանք է մատակարարվում Աֆղանստան, նրա օդային տարածքով իրականացվում են հազարավոր ռազմական ու կոմերցիոն չվերթներ: