Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Ռազմական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անμաժանելի μաղկացուցիչն է, որն ապահովում է պետության գոյության դեմ ուղղված սպառնալիքների կանխումն ու չեզոքացումը` երաշխավորելով Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը:
Հզոր զինված ուժեր ունենալը ներկայիս աշխարհաքաղաքական իրողության պայմաններում Հայաստանին պարտադրված առաջնահերթություն է: Ուստի մարտունակ, ռազմական սպառնալիքների լիակատար չեզոքացմանը և ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերի առկայությունը պետության գերխնդիրն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ազգային այն կարևորագույն կառույցներից է, որոնց վրա է խարսխվում մեր պետությունը: Կազմավորվելով Լեռնային Ղարաμաղի ժողովրդի իրավական և խաղաղ ինքնորոշման ձգտման դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում` հայկական զորակազմավորումներին հաջողվեց կազմակերպված ու հմուտ գործողություններով հակառակորդին խաղաղություն պարտադրել և հրադադար հաստատել:

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ԱՐՑԱ՛Խ

Որքան էլ տարօրինակ թվա, մեզ համար մայիսի 9-ը ամենակարեւոր տոնն է, եւ կասեի նույնիսկ, որ Արցախում այն ավելի մեծ շուքով են նշում, քան Անկախության տոնը կամ Ամանորը: Այս տոնական օրերին մենք պատվում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք միշտ մեզ հետ առաջին շարքում են: Ոչ թե այն պատճառով, որ այսօր շատ քիչ վետերաններ են մնացել, այլ որովհետեւ ներկայիս հաղթանակների հիմքում մեր հայրերի ու պապերի հաղթանակն է: Ինքնին խոսուն փաստ է, որ 4 մարշալ եւ 105 ԽՍՀՄ հերոս ծնունդով Ղարաբաղից են:

Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը, յուրացնում են մեր պատմությունը, մշակութային ժառանգությունը, պետականորեն մշակված ծրագրի համաձայն` նենգափոխում եւ աղավաղում: Քարոզչական ոլորտում հակաքայլերի մշակման անհրաժեշտությամբ էր պայմանավորված մայիսի 4-ին մեկնարկած «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Պաշտպանության նախարարությունում, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ներկայացվեցին երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների զեկույցները, որոնք մերկացնում են թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը:

«ՎԻՎԱՏ ՊՈԲԵԴԱ», ՎԻՎԱՏ «ԶՈՐԱԿԱՆ»

Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին էր նվիրված ապրիլի 28-ից մայիսի 2-ը Զելենոգրադ քաղաքում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի միջազգային մրցույթ-փառատոնը։ 24 համույթների, 36 մենակատարների եւ 18 հեղինակ կատարողների մեջ կրկին փայլեց ՀՀ պաշտպանության նախարարության «Սպայի տան» «Զորական» համույթը՝ այս անգամ Հայաստան բերելով փառատոնի գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակը։

ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հակաօդային պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործումը ազգային բանակի հրամանատարության, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Մշտապես զարգանալով, ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները դարձել են միմյանց լրացնող ու փոխապահովող մարտունակ կառույց, որը լիովին վերահսկում, պահպանում է, իսկ անհրաժեշտության դեպքում հաջողությամբ կարող է պաշտպանել մեր երկրի օդային տարածքը եւ ապահովել ցամաքային զորքերի գործողությունները։