Ուշադրության կենտրոնում
Արցախյան շարժումը խեղդելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը փակել էր Արցախի ցամաքային եւ օդային ճանապարհները: Դժվարին ժամանակներ էին, Արցախ հասնելն ու վերադառնալը կապված էր բազում վտանգների հետ:
Քաղաքացիական ավիացիայի «Էրեբունի» օդանավակայանի օդաչուները Արցախ էին թռչում պետական անվտանգության աշխատակիցների հսկողությամբ, հաղթահարելով Մոսկվայի հարուցած արգելքները եւ խուսափելով հակառակորդի դարանակալ գնդակներից: Մինչ 1988թ. դեկտեմբերը թռչում էին հիմնականում «Էրեբունի»-ի չորս-հինգ «Մի-8Տ» ուղղաթիռները, տասը-տասներկու փոքրիկ «Ան-2» եւ մի քանի «Յակ-40» ինքնաթիռները:
Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի` «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի գլխավոր հերոսը` Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու համար կամավոր Արցախ եկած, ազգությամբ սերբ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ Դիմայի հայրը` Անատոլի Մոտրիչը, որը որդու զոհվելուց հետո ինքն էլ է մասնակցել Արցախյան ազատամարտին, պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով:
«Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ընթերցողին պատմում է ֆիլմի ստեղծման պատմությունը, փորձում հասկանալ Դիմա Մոտրիչի եւ նրա նմանների` հայ ժողովրդի ազատագրական պայքարին մասնակցելու շարժառիթը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:
Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը. «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այս մասին ինչ էլ ասենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի: Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տևական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի […]
Բանակի տարին չի սկսվում եւ չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Այս անգամ կասեմ՝ բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի եւ գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Օրը ծնվում է՝ իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Այն, ինչ երեկ գյուտ էր, այսօր դառնում է սովորական մի բան։ Այս ծննդյան շարժման մեջ բանակի երեկվա տեսքը չի գոհացնում մեզ։ Հենց այս անբավարարվածության զգացումով էլ աչքը բացում են բանակը եւ նրա պատասխանատուները։ Եվ ամեն ինչ սկսվում է զրոյից։