Ուշադրության կենտրոնում
…Գառնիկը Հովհաննիսյանների ավագ որդին է: Պատրաստակամ էր, նվիրված, անչափ անկեղծ, շուտ հուզվող: Բայց խռովքն ու հուզմունքն իր մեջ էր պահում: Հետո գնում էր բնության մեջ, մտովի զրուցում ծառերի, թռչունների, ամպերի, երկնքի հետ և խաղաղված վերադառնում:
Հայրենիքի պաշտպան, հերոս զինվոր, սպա, կամավոր արտահայտությունները, որ Արցախյան ազատամարտից տարիներ անց, հարաբերական խաղաղության տարիներին, երբեմն արտաբերել ենք նաեւ պաթոսի որոշակի չափաբաժնով, այսօր այլևս պարզ ու անհերքելի առօրյա իրողություններ են: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձգվում ու ժամանակ առ ժամանակ ուղղակիորեն թակում է բոլորիս դռները, հուշելով. «Ես այստեղ եմ, չմոռանաք իմ մասին»:
Իմ առջև նստած խելացի, զուսպ շարժուձևով երիտասարդը Սերգեյն է, մեկը այն հայորդիներից, որն անցել է 44-օրյա պատերազմի բովով և վերադարձել տուն:
2019 թ. ավարտելով դպրոցը, Սերգեյն ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ՝ որպես մասնագիտություն ընտրելով մարզական լրագրությունը: Նույն թվականի ամռանն էլ մեկնել է ծառայության:
Արևելյան սահմանագոտու հրետանային ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում։ Միևնույն ժամանակ, հրադադարի պայմաններում պատրաստվում են թշնամու հնարավոր սադրանքներին. ամենօրյա դասեր, մարզումներ, ստուգումներ, տեխնիկայի սպասարկում, նշանակետերի ճշգրտում և այլն։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը այն լավագույն օրինակներից է, որ վկայում է՝ ճիշտ նպատակադրման, նվիրական գործի գիտակցման և լավ թիմի առկայության դեպքում հնարավոր է «սարեր շուռ տալ»: Վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարը ծագել էր ապրիլյան պատերազմից հետո, ինչը նախաձեռնող խմբի անդամների յուրատեսակ շնորհակալությունն էր այն տղաներին, որոնք իրենց առողջությունն էին զոհաբերել մեր երկրի սահմանների պաշտպանությանը:
44-օրյա պատերազմի առաջին կամավորագրվողներից էր կապանցի Շավարշ Մուրադյանը։
Հայրենասիրությունը գեներով էր փոխանցվել. ազատամարտիկ հայրը՝ Մարտուն Մուրադյանն իր երկու որդիներին՝ Շավարշին ու Ալեքսին դեռ մանկուց Սյունյաց ամեն քար ու թփին էր ծանոթացնում, միասին շրջում էին հարազատ բնօրրանի սրբատեղիներում՝ Հալիձորի բերդ, Վահանավանք, Դավիթ Բեկի բերդ….