Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԴԱՆԻԵԼ ՄԱՐԱՏԻՉԸ

Հազարից ավելի փրկված կյանքեր, օջախների չմարած ճրագներ… Բառերով արտահայտելը հեշտ չէ, բայց առավել դժվար է պատկերացնելը, թե վերջին պատերազմի ընթացքում մեր վիրավոր զինծառայողների, կամավորականների և պահեստազորայինների այսքան կյանքեր միայն ամենածանր՝ հարավային ուղղությունում փրկած բժշկական գումարտակի անձնակազմը ինչպիսի՜ հերոսական մարտեր է վարել իր՝ բժշկական ռազմադաշտում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի շրջանավարտ Զորայր Թաթիկյանը այս բանաստեղծական տողերը ձոնել է 44-օրյա պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված իր դասընկերոջը ու իր դպրոցի մյուս շրջանավարտներին, որոնք անմահացան, որ իրենց ընդհատված կյանքով անմահացնեն հայոց հազարամյա պատմությունը, Հայաստան Հայրենիքը, հայ ժողովրդին ու նրա ապագան:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Շեփորահարի ազդարարումով ուսումնական զորամասում մեկնարկում են հրետանավորների գործնական պարապմունքները։ Նախքան բուն վարժանքներին անցնելը, զորքը նախ հրահանգավորվում է, թե ինչպես պետք է ճիշտ ու գրագետ գործել մարտական իրավիճակներում և առհասարակ դժվարին պայմաններում:

ՄՈՐ ՍԻՐՏԸ

-Մենք մի ամբողջություն էինք՝ մայր ու որդի: Սամոս իմ սիրտն էր, իմ շունչը: Հիմա մտածում եմ՝ գուցե չէր կարելի մեկին դարձնել ամեն ինչ՝ կուռք, պաշտամունք, մեկին տալ ամբողջ սերդ: Իմ օրվա ամեն պահը, իմ բոլոր երազանքները Սամոյիս հետ էին կապված:

«ԱՐՑԱԽՑՈՒՆ ԲՆՈՐՈՇ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՏԱԼԻՍ»

Կապիտան Դիանա Սարումյանը Ստեփանակերտի հոսպիտալի կլինիկակենսաբանական լաբորատորիայի բժիշկ-կենսաքիմիկոս է: Այն նվիրյալ բժիշկներից է, որ պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ ծառայություն է իրականացրել չդադարող հրետակոծության տակ գտնվող Ստեփանակերտում:

ԱՅՍՈՒՀԵՏ ՄԻԱՅՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԹՈՂ ԼԻՆԵՆ...

Երբ ապրիլի 3-ին համացանցում տեսա «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու դիմաց արված հրաշք զույգի՝ զինվորի և իր հարսնացուի լուսանկարը, անմեկնելի ուրախությամբ համակվեցի. ի՜նչ լուսավոր մարդիկ են այս մտահղացումն ունեցել, գաղափարական ի՜նչ մեծ ուժ, խաղաղություն ու սեր կա այս ամենի մեջ:

«ՀԱՐՎԱԾԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ՝ ՔԵԶ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ ԵՍ ԴՐԱ ՎՆԱՍՆԵՐԻՑ...»

Կիոկուշին կարատեի մարզաձևում աշխարհի քառակի չեմպիոն (2015, 2017, 2019, 2021 թթ.), Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե բազմակի մեդալակիր, Եվրոպայի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրասիայի գավաթի խաղարկության չեմպիոն Արթուր Առուշանյանը իր հող ու ջրի արժանի զավակն է: