Ուշադրության կենտրոնում
Մարտկոցի հրամանատար, կապիտան Միքայել Բրսոյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Քառօրյա պատերազմի մասնակից է: 44-օրյա պատերազմում մասնակցել է ռազմավարական կարևոր նշանակության պաշտպանական մարտերին:
Ադրբեջանա-թուրքական զորքերի կողմից հրահրված լայնածավալ վերջին պատերազմի ընթացքում «սպիտակ բանակի» զինվորները»՝ բժիշկները, բուժակները, բուժքույրերն էլ զինվորի նման, զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ անդուլ պայքարում էին կյանքեր փրկելու համար:
Արցախյան վերջին պատերազմում գործած սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած մարտիկի անձնագրում գրված է՝ Համլետ Խաչատրյան, բայց և՛ մանկության, և՛ մարտական ընկերները Չարո են ասում: Չարոն ամենաքաջն էր, Չարոն ամենաընկերասերն էր, Չարոն ամենաբարին էր, Չարոն ամենահայրենասերն էր…
Անուշ ժպիտով այս տղային, վստահ եմ, շատերն են հիշում WarGonzo-ի՝ 44-օրյա պատերազմի օրերը լուսաբանող տեսանյութից։
Սերժանտ Դավիթ Շահնազարյանն է…
Փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը վերջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, մարտական սպա, որի նվիրումը իր զորատեսակին՝ հրետանուն, ու հայ ազգի մղած 44-օրյա պայքարին բացառիկ է, ինչպես և իր զորամասի անցած ամբողջ մարտական ուղին: Բավական է ասել, որ զորամասը պատերազմից հետո արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանը պատերազմի ընթացքում զորքի ղեկավարման, մարտավարական փայլուն գործողությունների շնորհիվ վաստակեց Հայաստանի Ազգային հերոս բարձր կոչումը: