Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՆՎԻՐՅԱԼԸ

Արդարամիտ, պարզ ու շիտակ, լույս տղա էր, բոլորին օգնության ձեռք մեկնելու պատրաստ, երբեք ոչ մեկի չէր մերժի, օրվա որ ժամին էլ լիներ, կշտապեր օգնության, քայլող բարություն էր. այսպես են բնութագրում վերջին պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Գափոյանին ճանաչողները:

«ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...»

(Հատվածներ ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «Սիամանթո» մենագրությունից)

ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍ

Ուսումնական զորամասում գործնական պարապմունք անցկացնող կապիտան Ալիխանյանն անցած պատերազմում իր բացառիկ նվիրումով ու խիզախությամբ աչքի ընկած մեր սպաներից է: Գործնական դասաժամի մասնակիցներն էլ իր հետ, իր կողքին պատերազմի թոհուբոհով անցած զինվորներն են:

ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում էին: Իրենց պարտականություններն ստանձնեցին առանց երկմտելու՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ: Անցան բազում փորձություններով ու դժվարություններով, հնարավորն ու անհնարինն արեցին՝ փրկելու համար վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը: Աշխատել են առանց հանգստի՝ հաճախ 24 ժամ շարունակ ծանր վիրահատություններ իրականացնելով: Նրանք այսօր էլ հայկական բանակում ռազմական բժշկի իրենց պարտականություններն են կատարում: Ծանոթանանք նրանցից երկուսի հետ:

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...

Հերոս քաջորդի Գոռ Աբգարյանի անունով օրերս անվանակոչվեց Օշականի երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների դասարանը:
-Գոռը մեր դպրոցի լավագույն աշակերտներից էր, դժվար է, անասելի դժվար աշակերտի մասին անցյալ ժամանակով խոսելը,- անհուն հուզմունքով նշում է երաժշտական դպրոցի տնօրեն Աշոտ Մաթոսյանը:- Հպարտանում ենք, որ այսպիսի հայրենանվեր տղաներ ունենք. արժանի լինենք նրանց նման քաջերի կյանքի գնով է՛լ ավելի սրբացած հողի վրա ապրելու:

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հիշատակին

ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Օրեր առաջ խմբագրություն զանգահարած տղամարդն այսպես ներկայացավ.
-Արցախյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանի հայրն եմ: