Ուշադրության կենտրոնում
Սեպտեմբերի 25-ն էր, զորամաս այցելելուց առաջ խնդրել էի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալին, որ մի քանի շնորհալի զինվորների հանձնարարի թղթին հանձնել անկախության մասին իրենց պատկերացումները՝ «Հայ զինվոր»-ում հրապարակելու համար:
Կրտսեր սերժանտ Կարո Պողոսյանի այս լուսանկարը կռվի ամենաթեժ օրերին արագ տարածվեց համացանցով եւ հայ զինվորականի ամուր, բայց և խաղաղասեր տեսակի խորհրդանիշներից մեկը դարձավ:
Գրիշա Ազատյանը ծնվել ու հասակ է առել Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ:
Ազգային անվտանգության համակարգի կարևոր և անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է նաև էկոլոգիական անվտանգությունը՝ մարդու կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածությունը, առաջին հերթին՝ մաքուր, առողջ, կյանքի համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:
29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։
29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։
Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…
Դաշտային հոսպիտալի ամենաերիտասարդ բուժակ Մանուկ Ասատուրյանի, պատերազմում նրա խիզախության ու անձնուրացության մասին դաշտային հոսպիտալի անձնակազմի անդամները մեծ սիրով են խոսում: Բառացիորեն նոր ծառայության անցած երիտասարդը պատերազմի դաշտ էր մեկնել:
Սերժանտ Նաիրի Ամիրյանը մեր հանրությանը հայտնի ու հարազատ դարձավ պատերազմի ամենաթեժ օրերին՝ «Զինուժի»՝ առաջնագծում նկարահանած տեսանյութերից մեկով: Պատերազմի երկրորդ օրն էր. արկերի, հարվածային ԱԹՍ-ների անդադար պայթյուններ, թշնամու հատուկջոկատայինների ներթափանցման փորձեր, որ ուժերի գերլարումով հետ էին մղում մեր սպաներն ու զինվորները…