Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (855) 13.10.2010 – 20.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջանից ռազմաճակատ է մեկնել 7180 հոգի, որոնցից զոհվել եւ անհետ կորել են 3207-ը:
Չնայած իրենց ծայրահեղ նեղ վիճակին, շրջանի բնակչությունը մեծապես օգնել է ռազմաճակատին: Մանկավարժներն իրենց աշխատավարձի 40-45 տոկոսն ամեն ամիս փոխանցել են պաշտպանության ֆոնդին: Գեղհովիտցի Հարություն Մարտիրոսյանն իր միջոցներով գնել եւ բանակին է նվիրել մեկ տանկ: Տանկային շարասյան կառուցման համար 20 հազար ռուբլի է տվել սառնաղբյուրցի Անդրանիկ Մանուկյանը:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Ձեզ չեմ մոռացել,
Իմ լավ ընկերներ.
Ամեն Աստծո օր,
Իրիկվա մթնում
Հաղթական շարքով,
Մարտական կարգով,
Խրո՛խտ,
Անսասա՛ն,
Անցնում եք գնում
Հավերժի ճամփով։

Եթե զորամասերը մեր բանակի ուժն են, ապա հոսպիտալները՝ խիղճը։ Երբ բուժում ես զինվորին, ամենալավ դեղը փորձին ու մասնագիտական հմտությանը հավասար խիղճն է։ Ես բժշկի խղճի, համակ ուշադրության, բարության վկան եմ եղել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Չեմ կարող ասել, թե ինչպիսին է ամբողջ հոսպիտալը, բայց այն, ինչ տեսանք, այն վերաբերմունքին, որ մենք արժանացանք կլինիկայի կրծքային վիրաբուժության բաժանմունքում, մեր սիրտը ափեափ լցրեց շնորհակալական զգացումով։

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ

Երբ հայրս մեկնեց ռազմաճակատ, ես 13 տարեկան էի։ Հայրենական պատերազմն ինձնից ու իմ սերնդակիցներից խլեց մեր մանկության գունեղ երազները, բոլորս միանգամից մեծացանք ու հասունացանք։ Այդ ժամանակ էլ հենց որոշեցի զինվորական դառնալ՝ գիտակցելով, որ ուժեղինն է աշխարհն ու իրավունքը։ Որտեղ էլ որ ծառայել եմ, հայի պատիվը միշտ բարձր եմ պահել,- հպարտորեն խոստովանում է 81-ամյա գնդապետը, ով այսօր էլ ձիգ զինվորական կեցվածք ունի, նրա արտաքինը պատկառանք է ներշնչում։
ԽՍՀՄ ԶՈՒ-ից զորացրվելուց հետո որպես զինղեկ աշխատանքի էր անցել N 96 դպրոցում, երբ սկսվեց Արցախյան շարժումը։

ԽՂՃԻ ՀՐԱՄԱՆԸ… ԿԱՏԱՐՎԱԾ Է

Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942-ին Կապանի Շիշկերտ գյուղում։ Հայրը՝ Ասատուր Հայրապետյանը, որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ մեկնել է ռազմաճակատ ու չի վերադարձել։ 1949-ին 7 տարեկան Վլադիմիրը կորցրել է նաեւ մորը։
Իմ մանկությունը տեւեց 7 տարի։ Մորս մահով մանկությունն ավարտվեց։ Ես չեմ սիրում որբություն բառը, սրտաճմլիկ դրվագներ չեմ պատմում անցյալից։ Պարզապես ինձ համար մինչ օրս ամենածանր, ամենացավոտ զգացումը կարոտն է. կարոտում էի մորս։ Ես ապրում էի հորաքրոջս ընտանիքում։ Նրա ամուսինը նույնպես չվերադարձավ ռազմաճակատից, եւ հորաքույրս միայնակ մեծացրեց իր երեք երեխաներին ու ինձ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեր ֆոտոխցիկը որսաց մասնագիտական պարապմունքների մի քանի ուշագրավ դրվագ։ Դասընթացների թեմաները տարբեր էին՝ հրանոթի գործնական կիրառում, տեխնիկական պատրաստություն, մարտավարություն եվ այլն։ Ուսումնական կետերում Դ-20 եվ Դ-30 հրանոթների մարտկոցների զինվորներն ու սպաներն էին։

ՀՐԵՏԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՐԱԿԻ

Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սպառազինության մեջ ընդգրկված են տարբեր տիպի հրթիռահրետանային կայանքներ, որոնք ի վիճակի են ոչնչացնելու հակառակորդի մոտիկ ու հեռու կրակակետերը, ռազմավարական նշանակության օբյեկտները, կենդանի ուժն ու տեխնիկան։ Անհրաժեշտ ուսումնական բազան, կրակադաշտը սովորելու, գիտելիքները հարստացնելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն են տալիս ինչպես զինվորներին, այնպես էլ սպաներին։ Այս տարվա ձմեռային-գարնանային եւ ամառային-աշնանային ուսումնական փուլերի մեկնարկային մարտավարաշարային պարապմունքներն ավարտվեցին ուսումնական տագնապներով, որոնց ընթացքում կատարվեց անձնակազմի եւ ամբողջ մարտական տեխնիկայի տեղաշարժ դեպի կենտրոնացման շրջան։