#40 (855) 13.10.2010 – 20.10.2010
Պատերազմների ժամանակ հրետանին ունեցել է նշանակալի դերակատարում, որովհետեւ հզոր զենք է, կարող է մեծ ավերածություններ առաջացնել եւ վճռել ճակատամարտի ելքը։ Վերջին 60-70 տարվա պատմությունը ցույց է տվել, որ կրակային ամենահզոր ուժը հրետանին է, բախումների ժամանակ կրակային խնդիրների 80 տոկոսը հրետանին է կատարում։ Ես հաճախ կատակով ասում եմ, որ հրետանին հոգեբանական զենք է, որովհետեւ հրետանու ներկայությունը, հրետանային հուժկու կրակը ոգեւորում, գոտեպնդում, խանդավառում է յուրայիններին, եւ հակառակը, վախ ներշնչում հակառակորդին։ Հրետանու մեջ ինչ-որ պաթոս կա, ուժ ու վեհություն։
Արդեն 17 տարի, ոսկեդեղին աշնան գուցե պայծառ ու արեւոտ, գուցե մառախլապատ մի օր, շարահրապարակ են դուրս բերվում մարտական դրոշները, նվագում զինվորական նվագախմբերը, եւ ողջ երկիրը շնորհավորում ու պատվում է հրետանավորներին:
Հոկտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի ու հրետանու օր հայտարարելու հրամանն այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրեց 1993-ի հաղթական աշնանը:
Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես կգան ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, կանցկացվի կրակային պատրաստության վարժանք:
Մայոր Թ. Թամրազյանի մարտկոցի «Գրադ» կայանքի այս հաշվարկը՝ հրամանատար կրտսեր սերժանտ Սամվել Հարությունյան, հաշվարկի համարներ շարքայիններ Իշխան Սաֆարյան, Արմեն Հաջոյան եւ Հրաչյա Հարությունյան, անթերի գործողություններով նպաստեց զորամասի կազմով վերջերս անցկացված զորավարժության հաջողությանը եւ նվաճեց զորամասի լավագույն հաշվարկի պատվավոր կոչումը։ Այժմ տղաները նախապատրաստվում են հրետանավորների համաբանակային մրցույթին։